21:00 28.06.2023
Գյումրիի ավագանու այսօրվա նիստում քննարկվող օրակարգային հարցերը 46 էին, մեծ մասը ֆինանսական հատկացումներին էին առնչվում։ Որպես նվիրատվություն համայնքապատկան 6 կառույցների հատկացվեց 3 միլիոն 266 հազար դրամ, որը ծախսվելու է ջրային մարզաձևերի, աթլետիկայի և մարմնամարզության, համալիր մարզաձևերի մարզադպրոցների և Շիրազի, Իսահակյանի թանգարանների ընթացիկ վերանորոգումների, անհրաժեշտ գույքի ձեռք բերման համար։ Եվս 4 միլիոն էլ հատկացվեց մանկապարտեզների և անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար պայուսակներ ու գրենական պիտույքներ գնելու համար։
Նվիրատվությունից կօգտվի գյումրեցի 1000 երեխա։ Օրակարգային էր ու դարձյալ ֆինանսական հատկացմանն էր վերաբերում ևս մեկ հարց։ Գումարը ծախսվել է մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի մեկի միջոցառումների համար։ Սա այն դեպքերից մեկն էր, երբ ծախսում են, հետո նոր ավագանուն տեղեկացնում։ Քաղաքապետի խորհրդականը դրա հիմնավորումն ուներ։
«Տեղյակ պահեմ, որ էս գումարը արդեն ծախսել ենք երեխաների միջազգային օրվա ընթացքում, մենք գտանք, որ էս մի հարցի համար արտահերթ նիստի կարիք չկա, և քաղաքապետն ունի իրավունք, բյուջեի մասին օրենքը թույլ է տալիս, որ եկամուտների 20-25%-ի չափով, քաղաքապետի որոշումներով գումարը ծախսել։ Մենք էլ ծախսը կատարել ենք և ներկայացնում ենք ավագանուն, որ ավագանին տեղյակ լինի»,- հայտարարեց Գյումրիի քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը։
Հունիսի մեկի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար պարգևավճարներ են ստացել նաև մանկապարտեզների երաժշտության ղեկավարները։ Քաղաքային բյուջեից տրամադրվել է 1 միլիոն 120 հազար դրամ։ Իսկ ինչո՞ւ մանկապարտեզների աշխատակիցները պարգևավճարներ չեն ստանում, փոխարենը քաղաքապետարանի որոշ աշխատակիցների տարեկան պարգևավճարների ընդհանուր գումարը մեծ թիվ է կազմում։ Այսպիսի հարց հնչեց ավագանու անդամից։
«Մարդիկ էստեղ ստանում են 400-800 հազար դրամ պարգևավճար․ տիկին Ջիլավյան, տարեկան կտրվածքով եմ ասում։ Եթե կասեք, թե նման գումար էստեղ պարգևատրում ստացող չի եղել, ես կհիմնավորեմ Ձեր իսկ գրած պատասխանով։ Ինչ կլինի, որ 5000 դրամ էլ էտ մարդկանց տրվի, մարդիկ ինձ դիմել են ու ասում են,՝ թեկուզ 5000 դրամ թող տան»,- նշեց Գյումրիի ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը։
Հաջորդ հատկացումներն արդեն առնչվում էին բարեկարգումներին ու այլ աշխատանքների իրականացմանը։ Կբարեկարգվեն Արցախյան առաջին պատերազմում զոհվածների գերեզմաններն ու պանթեոնը։ 44-օրյա պատերազմում զոհված ևս երկու ժամկետային զինծառայողների գերեզմանների կառուցման համար նաև գումար հատկացվեց, նրանք համարվում էին անհետ կորածներ և միայն վերջերս են նրանց մասունքները հուղարկավորել։ Իսկ գերեզմանատներից գողության դեպքերը նվազեցնելու կամ բացառելու համար նախատեսվում են տեսախցիկներ տեղադրել։
Օգոստոսի 5-ին Գյումրիում կանցկացվեն համահայկական ամառային 8-րդ խաղերը, որին մասնակցելու համար քաղաքային բյուջեից հատկացվեց 13 միլիոն դրամ։ Դրանից 8 միլիոնը կծախսվի համազգեստների, իսկ 5 միլիոնը՝ մարզիկների ու մարզիչների գործուղումների համար։ 9 միլիոն դրամ էլ նախատեսվում է ծախսել «Գյումրիի օր» ամենամյա միջոցառման համար։
Ավագանու անդամներին հետաքրքրեց, թե ինչու նախագծում ծախսային մասն ավելի բաց ու պարզեցված ներկայացված չէ։ Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետն էլ պարզաբանեց, թե նախորդ և այս տարվա միջոցառումների նախահաշիվները համեմատելի չեն։
«Նախորդ տարվա նախահաշիվը հնարավոր էր մեկ ամսվա տարբերությամբ ու ավելի մեծ բացվածքով ներկայացնել, որովհետև հստակ գիտեինք, թե ինչ է լինելու, որովհետև և՛ ազատված էինք բեմական, և՛ համերգային ամենամեծ ու ամենապատասխանատու մասից։ Այս տարի ունենք ընդամենը 9 միլիոն դրամ և փորձելու ենք կազմակերպել համաքաղաքային տոն։ Այս ամենը մեկը մյուսից բխող հանգամանքներ են։ 2 ամիս առաջ մինչև չգիտենաս ինչ բեմ ես ունենալու, չես կարող որոշել՝ ով է երգելու այդ բեմի վրա, մինչև չես պայմանավորվել արտիստի հետ, դժվար է հասկանալ, թե հատկապես ինչ բեմական պայմաններով պիտի մրցույթ հայտարարվի»,- պարզաբանեց Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Նախագիծը հաստատվեց, իսկ միջոցառումների կազմակերպման համար կհայտարարվի մրցույթ։ Օրակարգային մեկ այլ հարցով էլ մոտ 19 միլիոն դրամ որպես պարգևատրում հատկացվեց Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից մեդալներով վերադարձած գյումրեցի մարզիկներին ու մարզիչներին։
12:27 31.07.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...
12:16 31.07.2025
ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժածՀուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...
12:06 31.07.2025
Վահան Կոստանյանը և Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներինՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...
11:58 31.07.2025
Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումըՀեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...
11:47 31.07.2025
Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՀուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...