23:09 02.07.2023
Համավարակի հետևանքով եռապատկվել է այն մարդկանց թիվը, որոնք օգնության են դիմում մասնագետների՝ ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարման ախտանիշների բողոքներով։ Այս մասին The Sun-ին տված հարցազրույցում ասել է հոգեբույժ Դիմիտրիոս Պասոսը։
Մասնագետը բացատրել է, որ կարանտինում մարդիկ ավելի շատ ժամանակ էին անցկացնում տանը և սկսեցին իրենց և երեխաների մոտ նկատել ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարումի ախտանիշներ, որոնց մինչ այդ ուշադրություն չէին դարձրել։ Բացի դրանից, նրա կարծիքով, իր դերն է խաղացել ինտերնետում հոգեկան առողջության խանգարումների մասին տեղեկատվության հասանելիությունը։
«Ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարումը պարզապես կենտրոնացման ժամանակավոր բացակայություն չէ: Նրա ախտանշանները ինտենսիվ են, մշտական և տարածված։ Նրանք գոյատևում են կյանքի ընթացքում՝ քիչ փոփոխություններով և առկա են կյանքի բոլոր ոլորտներում»,-ասել է հոգեբույժը:
Բժիշկը շեշտել է, որ տիպիկ ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարումներ ունեցող հիվանդի նկարագրություն չկա։ Յուրաքանչյուր դեպք անհատական է, բայց այս համախտանիշով բոլոր տառապողներին միավորում է ընդհանուր հատկանիշը՝ գործունեության ցանկացած մակարդակում առաջնահերթություն տալու անկարողությունը:
Մասնագետը նշել է, որ հիվանդության ինտենսիվ ախտանշանները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում, ուստի անհրաժեշտ է այն չշփոթել այլ խանգարումների հետ, ինչպիսիք են աուտիկ սպեկտրի կամ տագնապային խանգարումը, որոնք բուժվում են այլ միջոցներով։ Բժիշկը հավելել է, որ ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարումների բուժման մեջ ապրելակերպը նույնքան կարևոր է, որքան դեղորայքը։ Նրա խոսքով՝ շատ հիվանդներ ստիպված են փոխել աշխատանքը և հոբբիները, հավատարիմ մնալ սննդակարգին, հետևել մարզումների և քնի ռեժիմին:
12:47 14.05.2025
Տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը: Միջոցառման սկիզբը՝ ժամը 15:00: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործությունը, որը վիրտուալ իրականության միջոցով այցելուին հնարավորություն […] ...
12:37 14.05.2025
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են իրենց հակամարտությունների կարգավորմանը․ ՈւիթքոֆԱՄՆ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Աբրահամի համաձայնագրերին (արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրեր) կարող են միանալ 4-6 երկիր, այդ թվում՝ Սիրիան, Լիբանանը, Հայաստանը և Ադրբեջանը։ «Իմ կանխատեսումն այն է, որ շուտով մենք կտեսնենք Լիբանանում և նույնիսկ Սիրիայում հարաբերությունների կարգավորման ներուժը։ Դա […] ...
12:32 14.05.2025
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել էՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Հանցագործության բացահայտումը մայիսի 5-ին էր: Ժամը 13.20-ին Շիրակի քրեական ոստիկանները Գյումրիի Հաղթանակի պողոտայում ձերբակալեցին գյումրեցի երկու տղամարդու` 62 և 53 տարեկան: Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն, որտեղ խուզարկությամբ 62-ամյա գյումրեցու մոտ հայտնաբերված տոպրակում կար չորս ներարկիչ, մեկը` լցված թափանցիկ հեղուկով: Նա հայտնեց, որ […] ...
12:28 14.05.2025
Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային բանակցություններըԻրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել շարունակել բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար և քննարկում են խորհրդակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն փաստը, որ բանակցություններ են ընթանում, և երկու կողմերն էլ հաստատել են դրանք շարունակելու իրենց մտադրությունը, […] ...
12:21 14.05.2025
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնասՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության […] ...
12:15 14.05.2025
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահինՊաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահն […] ...