11:00 27.08.2018
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, ներկայումս ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ պարոն Փաշինյան։ Այս նամակ-խնդրանքով դիմում եմ Ձեզ, (խնդրանքս ընդունեք որպես քաղաքավարական ժեստ)։
Դիմում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի ժողովրդի սեր և հարգանք վայելող վարչապետի։ Դիմում եմ Ձեզ՝ որպես հեղափոխական շարժման միջոցով իշխանության եկած վարչապետի։ Հայրս՝ Շանթ Հարությունյանը, 2013թ.-ին դուրս է եկել փողոց՝ արժեքների հեղափոխության՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմի։ Շանթ Հարությունյանը, ես, և մեր գործով անցնող մեր ընկերները, դատապարտվեցինք ՀՀ քրեական օրենսգրքով՝ խուլիգանություն կատարելու համար։
Այս ամենը պարզ աչքից երևացող քաղաքական հաշվեհարդար էր՝ Շանթ Հարությունյանի քաղաքական պայքարի նկատմամբ։ Դրա վկայությունն էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԱՄՆ֊ում, որտեղ 3֊րդ նախագահը, խախտելով անմեղության կանխավարկածը, Շանթ Հարությունյանին որակում է իբրև հանցագործի։ Սա փաստացի ցուցում էր դատական ատյանի վրա և կշտամբանք` հետագա վճռի կայացման համար (ժողովրդական լեզվով ասած՝ զանգով դատավճիռ)։
Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ են ճանաչել հայաստանյան բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, մշակութային գործիչներ և առանձին անհատներ։ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է ճանաչվել միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից, ինչպիսիք են՝ Amnesty Internatonal-ը և Human Rights Watch-ը, եվրոպական շատ գործիչներ։ Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարում եք հենց դու՛ք, պարո՛ն վարչապետ։ Ի վերջո, քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է ճանաչվել հայ ժողովրդի զգալի հատվածի կողմից։ Նա առաջիններից էր, որ թավշյա հեղափոխության հաղթական ավարտից հետո, հենց բանտից բաց նամակով դիմեց հայ հասարակությանը, և հորդորեց 3 ամիս սպասել Ձեր և Ձեր նոր կառավարության բարեփոխումներին և չիրականացնել զանգվածային անհնազանդություններ։
Ստացվեց այնպես, որ բոլոր քաղբանտարկյալները ազատության մեջ են։ Եվ ոչ միայն քաղբանտարկյալները։ Այլ նաև՝ երբեմնի քաղբանտարկյալներին դատողները։ Ուստի, պարո՛ն վարչապետ, հույս եմ հայտնում, որ շատ կարճ ժամանակում, կլուծվի հորս՝ արժանապատվությամբ ազատ արձակվելու խնդիրը և ես ու հայրս՝ ինչպես 2013թ.֊ին միասին դուրս եկանք պայքարի, այնպես էլ հիմա՝ միասին ազատորեն արտահայտենք մեր քաղաքական հայացքները։ Նախապես շնորհակալություն»,- եզրափակել է Շ. Հարությունյանը:
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...