Marca-ն ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Marca-ն ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

11:40 02.07.2023

Marca-ն ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

Նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Լավագույն եռյակում են «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին և Վինիսիուսը Մադրիդի «Ռեալից»:

Լավագույն հնգյակում ընդգրկվել են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:

ArnSport.am-ի փոխանցմամբ՝ քվերակությանը մասնակցել են լրագրողները, նախկին ֆուտբոլիստներն ու մարզիչները, ինչպես նաև Marca կայքի օգտատերերը։

Նախորդ մրցաշրջանում հաղթող էր ճանաչվել Կարիմ Բենզեման։

2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ Marca-ի.

1. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի).

2. Լիոնել Մեսսի (խաղացել է ՊՍԺ-ում, այժմ՝ Ինտեր Մայամիի ֆուտբոլիստ)

3. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ)

4.Կիլիան Մբապե (ՊՍԺ)

5.Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի)

6. Ռոդրի (Մանչեսթեր Սիթի)

7. Անտուան ​​Գրիզման (Ատլետիկո Մադրիդ)

8. Վիկտոր Օսիմհեն (Նապոլի)

9. Իլկայ Գյունդողան (խաղացել է «Մանչեսթեր Սիթիում», այժմ՝ Բարսելոնայի ֆուտբոլիստ)

10. Խվիչա Կվարացխելյա (Նապոլի)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտաշատում «Opel»-ը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

19:12 17.06.2025

Արտաշատում «Opel»-ը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 87-ամյա Լևիկ Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Դեպքի վայր ժամանած «Արտաշատ» […] ...

Փայտածուխի արտադրամասը շահագործվում էր ապօրինի․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

19:00 17.06.2025

Փայտածուխի արտադրամասը շահագործվում էր ապօրինի․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում հունիսի 13-ին ստացված օպերատիվ տեղեկությունը Գանձաքարի 30-ամյա բնակչի ապօրինի գործունեության մասին էր։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Ըստ տեղեկության’ գանձաքարցի տղամարդը «Սրոց» կոչվող տարածքում ապօրինի շահագործում է փայտածուխի արտադրամաս։ Տավուշի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են փայտածուխի 3 տարա՝ յուրաքանչյուրում 3 խ/մ փայտանյութով, արտադրամասի տարածքում թափված 5 խ/մ փայտանյութ և […] ...

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

18:56 17.06.2025

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

Հունիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր […] ...

Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա․ Մարսելո

18:51 17.06.2025

Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա․ Մարսելո

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոն խոսել է ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության և հաջորդ տարի նախատեսված ԱԱ-2026-ի մասին: «Ռեալը» միշտ ֆավորիտ է, բայց կան նաև այլ անհավանական թիմեր: Նաև կան թիմեր, որոնք կարող են մեզ զարմացնել: Ամեն ինչ հնարավոր է: Ես շատ ուրախ եմ Կառլո Անչելոտիի համար: Հաջորդ տարի աշխարհի առաջնությունն է, և […] ...

Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

18:44 17.06.2025

Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի […] ...

Դանիել Դանիելյանը հետևել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի եզրափակիչ փուլին

18:39 17.06.2025

Դանիել Դանիելյանը հետևել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի եզրափակիչ փուլին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվում է «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օլիմպիադայի եզրափակիչ փուլի ընթացքին հետևելու նպատակով այցելել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Հաստատության տնօրեն Գարիկ Նազարյանի ուղեկցությամբ Դանիել Դանիելյանը շրջել է […] ...

BACK_TO_TOP