19:40 04.07.2023
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի ուղեկցությամբ այցելել է Ճամբարակ համայնքի Վահան բնակավայր, որտեղ դիտարկել է 2023 թվականի ապրիլի 28-ից մեկնարկած Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։
Ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 898 միլիոն դրամ, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից։
Ընթանում են հողային հարթեցման, երկու կամուրջների հիմնանորոգման աշխատանքներ, կառուցվել են մայթերը, անցկացվել ջրահեռացման համակարգ։ Օրերս արդեն կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները։
Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ երկու կիլոմետրանոց հատվածն իրականացվելու է Վահան բնակավայրի ներսում։ Երթևեկելի մասում հիմնանորոգվելու է 37 հազար 515, մուտքերում՝ 7246 քառակուսի մետր մակերես ունեցող ճանապարհ։ Ճանապարհի ամբողջական հիմնանորոգումը նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ։
Վահան բնակավայրում մարզպետն այցելել է տեղի միջնակարգ դպրոց, շրջել տարածքում, ծանոթացել մտահոգող խնդիրներին և առաջարկել է տնօրենին ներկայացնել դպրոցին անհրաժեշտ գույքի և պայմանների բարելավմանն ուղղված կարիքների ցանկ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և աջակցություն ցուցաբերելու համար։
Վահանի միջնակարգ դպրոցի բակում Կարեն Սարգսյանը դիտարկել է ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով գյուղի դպրոցի և մանկապարտեզի կարիքների համար կառուցվող ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքը։
Ծրագիրը ներառվել է ՀՀ Վարչապետի 2020 թվականին Վահան կատարած այցի ընթացքում արձանագրված խոստումների ցանկում։ Ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել հաջորդ ամսվա ընթացքում։
Այնուհետև մարզպետը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Վահան բնակավայրի շուրջ 2,5 կիլոմետր երկարության արտաքին ջրագծի վերանորոգման աշխատանքներին։
Ծրագիրը ենթադրում է աղբյուրակապերի վերանորոգման, ինչպես նաև հին խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 091 825 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2023 թվականի վերջերին։
Այցի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջել է նաև Վահանի մանկապարտեզում, որից հետո Ճամբարակ համայնքի ղեկավարի և Վահանի վարչական ղեկավարի հետ քննարկեց բնակավայրին վերաբերող հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...
17:25 17.08.2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...