Թաթարստանում երաշտի պատճառով արտակարգ դրություն է մտցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Թաթարստանում երաշտի պատճառով արտակարգ դրություն է մտցվել

14:04 05.07.2023

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը հրամանագիր է ստորագրել Թաթարստանում տարածաշրջանային մակարդակով արտակարգ դրություն մտցնելու մասին՝ երաշտի և ցանքատարածությունների զոհվելու պատճառով։

Փաստաթուղթը հրապարակվել է հանրապետության ղեկավարի կայքում։

Արտակարգ դրություն է մտցվել հանրապետության բոլոր 43 քաղաքային շրջաններում։ Նրանց ղեկավարներին հանձնարարվել է, մասնավորապես, ստեղծել աշխատանքային խմբեր և հնգօրյա ժամկետում մշակել արտակարգ իրավիճակի հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումներ։ Կատարման վերահսկողությունը վստահված է Թաթարստանի գյուղատնտեսության և պարենի նախարարությանը։

Ավելի վաղ Թաթարստանի գյուղատնտեսության և պարենի նախարար Մարատ Զաբբարովը նշել էր, որ այս տարի վաղ գարնան հետ կապված ցանքսերն իրականացվել են սովորականից 2-2,5 շաբաթ շուտ, իսկ ցանքից ու բողբոջումից հետո ծագած ցրտահարությունները վնասել են մշակաբույսերի մի մասը։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, հանրապետությունում տարին չորային է. անձրևի գրեթե իսպառ բացակայությունը լրջորեն նվազեցնում է հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը՝ առաջացնելով  անասնակերի հետ կապված շատ մեծ խնդիր։ Նախարարի խոսքով՝ հունիսին 60 միլիմետր տեղումների փոխարեն տեղացել են միջինը 15 միլիմետր տեղումներ։

2022 թվականի վերջին Թաթարստանում հավաքվել է ավելի քան 5,3 միլիոն տոննա հացահատիկ։ Նույն ռեկորդային բերքը՝ ավելի քան 5,3 միլիոն տոննա, հավաքվել է 2020 թվականին։ Բայց 2021 թվականին Թաթարստանի շրջանների մեծ մասը ենթարկվել է երաշտի, հանրապետությունում հավաքվել է ընդամենը 2,3 միլիոն տոննա հացահատիկ։ Այնուհետեւ անոմալ բարձր ջերմաստիճանի եւ վտանգավոր ագրոօդերեւութաբանական երեւույթների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել Թաթարստանի 43 շրջաններից 38-ում։ Նման իրավիճակ հանրապետությունում գրանցվել է 1989, 1998 և 2010 թվականներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

19:00 17.08.2025

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:28 17.08.2025

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

17:50 17.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

17:25 17.08.2025

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

17:00 17.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...

Մահացել է Վարդան Բոստանջյանը

16:30 17.08.2025

Մահացել է Վարդան Բոստանջյանը

76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...

BACK_TO_TOP