14:14 06.07.2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և առհասարակ հումանիտար առաքելություն իրականացնող ցանկացած միջազգային կազմակերպության քաղաքական պահանջներ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ հանդիպմանը նշել էր, որ Կոմիտեն նաև Ադրբեջանից կարող է բեռնափոխադրումներ իրականացնել Արցախ:
«Ադրբեջանը այսօր ցանկացած առիթ օգտագործելու է Կարմիր խաչի առաքելությունը Արցախից հանելու նպատակով: Բայց այժմ միակ միջազգային ներկայությունը, որ մենք ունենք Արցախում, Կարմիր խաչն է, որը քիչ թե շատ իր չեզոքության, անկախության սկզբունքները պահպանելով՝ փորձում է հումանիտար իրավիճակին օգտակար լինել և հարցերը կարգավորել»,- ասել է նա:
Արցախի ՄԻՊ-ն այս հարցի շրջանակներում շեշտել է այն միտքը, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, միջազգային հումանիտար առաքելություն իրականացնող ցանկացած կազմակերպության և առհասարակ միջազգային աջակցությանը նման քաղաքական պահանջներ ներկայացնելը միանշանակ հակասում է միջազգային հումանիտար իրավունքին, քանի որ հումանիտար աջակցության համար սահմանված հիմնական սկզբունքներից են չեզոքությունն ու անկախությունը:
«Այսինքն՝ հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունը ինքը պետք է որոշի, թե ինչպես պետք է աջակցություն տրամադրի տուժած ժողովրդին: Եվ ամեն անգամ, երբ Ադրբեջանը ուղղակի քաղաքականացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայությունը, դեմ է դուրս գալիս միջազգային հումանիտար իրավունքին: Ես վստահ եմ, որ Կարմիր խաչի ամենաբարձր օղակներում սա գիտակցում են և չեզոքության տարամաբանության մեջ էլ կշարունակեն աշխատել ու չեն տրվի Ադրբեջանի կողմից հարուցվող քաղաքական խոչընդոտներին»,-ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Նա նշել է, որ Կարմիր խաչի միջոցով դեղորայքի տեղափոխումը Արցախ և բուժառուների փոխադրումը այժմ իրականացվում է: Իսկ հումանիտար նշանակության այլ բեռների փոխադրումը որպես կանոն իրականացվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների միջոցով, որը դադարել է հունիսի 15-ից ու մինչ այս պահը չի իրականացվում:
Նա հույս է հայտնել, որ եթե որևէ այլ ձևով այն հնարավոր չլինի վերականգնել, ապա Կարմիր խաչը պատասխանատվություն կստանձնի նաև այս ուղղությամբ:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...