Վերաօծուած է Ջաւախքի Սուրբ Յարութիւն Եկեղեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+33.09 oC

Վերաօծուած է Ջաւախքի Սուրբ Յարութիւն Եկեղեցին

13:20 27.08.2018

Օրերս վերաօծուած է Ջաւախքի Բալխօ գիւղի Սուրբ Յարութիւն եկեղեցին:

Եկեղեցւոյ վերաօծման արարողութեան գիւղի բնակիչներէն բացի մասնկացած են նաեւ Հայաստանէն ու Ռուսիայէն ժամանած հիւրեր:

19-րդ դարու կառոյց եկեղեցին խորհրդային տարիներուն  կորսնցնելով իր գործառոյթները,  վերածուած էր կոլտնտեսութեան պահեստի, իսկ յետխորհրդային շրջանին մատնուած անուշադրութեան: Աղօթազուրկ եւ անխնամ մնացած եկեղեցին վերանորոգուեցած է  գիւղի զաւակ,  ռուսաստանաբնակ Մեսրոպ Մովսիսեանի բարերարութեամբ`  համագիւղացիներուն ընձեռելով Աստուծմով ապրելու, աղօթքով գործելու հնարաւորութիւն:

Եկեղեցին վերաօծուեցաւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տէր Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի ձեռամբ եւ Տէր Տաթեւ քահանայ Մարուքեանի, Տէր Թադէոս քահանայ Տէր-Մկրտչեանի ու Տէր Տիգրան  քահանայ Մխիթարեանի մասնակցութեամբ:  Դռնբացէքի արարողութենէն ետք Սրբասուրբ միւռոնով օծուեցան Սուրբ Յարութիւն եկեղեցւոյ Սուրբ Սեղանը, Մկրտութեան աւազանը եւ 16 սիւները:

Հանդիսաւոր արարողութեան ներկայ էին Վրաստանի խորհրդարանի պատգամաւորներ Հենզել Մկոյեանը եւ Սամուէլ Մանուկեանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նայիրի Իրիցեանը, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամաւորներ, հասարակական, պետական գործիչներ, հաւատացեալներ:

Վերակառուցուած եւ վերաօծուած եկեղեցւոյ անդրանիկ Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցեց Արակովայի «Սուրբ Գէորգ» եկեղեցւոյ ու յարակից գիւղերու հոգեւոր հովիւ Տէր Թադեւոս քահանայ Տէր-մկրտչեանը: Սուրբ Պատարագը վերջ գտաւ Վիրահայոց թեմի առաջնորդի Պահպանիչ աղօթքով:

Այնուհետեւ Սուրբ  Յարութիւն եկեղեցւոյ վերաօծման առիթով յարակից տարածքին կայացաւ տօնահանդէս, որուն կը մասնակցէին Վիրահայոց թեմի Արակովայի «Խրիմեան հայրիկ» կեդրոնի սաները, տօնահանդէսը իրենց կատարումներով  գեղեցկացուցին նաեւ յարակից գիւղերէ  եկած անհատ կատարողներ:

Տօնական օրը գիւղին մէջ բարերարի ընտանիքին կողմէ մասուցուեցաւ մատաղ եւ գիւղի հանդիսութիւններու սրահին մէջ տեղացիներու համար կազմակերպուեցաւ հիւրասիրութիւն:

Յիշեցնենք, որ դեռ 2004 թուականին, եկեղեցւոյ առաջին մասնակի վերանորոգումէն ետք փոխառաջնորդ, Տէր Բաբգէն աբեղայ Սալբիեանի կողմէ կատարուած էր եկեղեցւոյ օրհնութեան կարգ եւ տաճարը դարձած էր Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներէն մէկը:

 Նշենք, որ Բալխօ գիւղին մէջ կ՛ապրի 160 ընտանիք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

13:30 06.08.2025

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված […] ...

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

13:11 06.08.2025

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով […] ...

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:45 06.08.2025

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

12:30 06.08.2025

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

12:11 06.08.2025

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...

SHANTNEWS

12:00 06.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP