Հունաստանում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել Սբ. Ներսես Շնորհալու 850-ամյակին նվիրված գիտամշակութային միջոցառում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+23.09 oC

Հունաստանում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել Սբ. Ներսես Շնորհալու 850-ամյակին նվիրված գիտամշակութային միջոցառում

16:48 09.07.2023

Հուլիսի 7-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ կայացել ՝ միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան, 12-րդ դարի հայոց կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտամշակութային միջոցառում: Այս մասին հայտնում է Աթենքում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառումը կայացել է Աթենքում ՀՀ դեսպանատան շենքում, որտեղ ներկա են գտնվել Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, մտավորականներ, հոգևոր դասի, հունահայ համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի ողջույնի խոսքում նշվել է.

«2021 թվականի նոյեմբերի 23-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում», որտեղ Հայաստանի հայտին աջակցել են Հունաստանը, Կիպրոսը, Իտալիան և Սիրիան։ Ուստի, չափազանց կարևոր է նման միջոցառման կազմակերպումն Աթենքում՝ որպես երախտագիտության նշան մեր հույն ընկերներին՝ իրենց աջակցության համար։ Թերևս այս աջակցության պատճառներից մեկն էլ գալիս է նրանից, որ Ներսես Շնորհալին եկեղեցիների միասնության մեծ ջատագովն էր։ Ներսես Շնորհալին անխոնջ աշխատում էր՝ հունական, լատինական և սիրիական եկեղեցիների հետ միությանն ուղղված քննարկումներում և բանակցություններում՝ մի խնդիր, որը թվում էր մոտ է հաջողության, այնինչ Ներսեն Շնորհալու մահվամբ պայմանավորված՝ գործընթացը վերջնական ավարտին չհասավ: Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին նրան մեծարում է որպես Սուրբ Ներսես Կլայեցի՝ եկեղեցու միասնությանն ուղղված կարևոր ջատագով լինելու փաստի համար»:

Այս առանձնահատուկ տարելիցը նշելու համար Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ հատուկ հրավերով դասախոսությամբ է հանդես եկռլ Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտին՝ ներկայացնելու մեծ Կաթողիկոսի մտքի արդիականությունը:

Վերջինս իր ելույթում նշել է, որ «թերևս կարելի է հասկանալ Ներսես Շնորհալու բացառիկ անհատականությունը ու ձեռքբերումները, եթե մեկը գիտակցի, որ դրանք բխում են ոչ միայն հազվագյուտ, աստվածատուր տաղանդներից, այլ հատկապես նրա խորը հոգևորությունից և անձնական հավատքից»:

Շարունակելով խոսքը, նա կարևորել է, որ «Ներսեսի բանաստեղծությունները հավատացյալին առաջարկում են անմիջական և սերտ ըմբռնում մարդկության նկատմամբ Աստծո հոգատարության մասին՝ հեշտությամբ և կիրառելի կերպով նրանց հասցնելով աստվածաշնչյան տեքստը»:

Բանախոսն ընդգծել է նաև, որ հատկապես «աչքի է ընկնում Ներսես Շնորհալու էկումենիկ ոգին, որը ծնվել է Քրիստոսի մարմնի միասնության խոր ցանկությունից։ Դրան զուգընթաց ընթանում է նրա հոգատարությունը հայ ժողովրդի անվտանգության և հոգևոր բարեկեցության նկատմամբ ցնցումների ու այս ու այն կողմ սփռված լինելու ժամանակաշրջանում»:
Ամփոփելով դասախոսությունը, պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտը շեշտել է հետևյալը.

«Ներսես Շնորհալին եղել է հայ ժողովրդի առաջնորդը։ Նրա անունից ես կցանկանայի խնդրել համաշխարհային առաջնորդներին խիզախություն և կարեկցանք ցուցաբերել՝ գտնելու ուղիներ՝ անհապաղ դադարեցնելու Ադրբեջանի կողմից 120000 արցախահայության անօրինական և կյանքին վտանգ սպառնացող շրջափակումը»։

Ելույթից, ինչպես նաև հարցուպատասխանից հետո հյուրերը վայելել են հայկական և հունական երաժշտություն՝ հունահայ երկու մեծագույն երաժիշտների կատարմամբ՝ Ֆիլիպոս Նակասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, նշանավոր կիթառահար Յակովոս Քոլանյանի և Հունաստանի Ամերիկյան քոլեջի երաժշտության պրոֆեսոր, հայտնի դաշնակահար Քրիստինե Թոքաթլյանի կատարմամբ, որին հետևել է ընդունելություն՝ հայկական գինիների և կոնյակի, ինչպես նաև տարբեր ուտեստների հյուրասիրությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

09:40 11.08.2025

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

Վենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

09:35 11.08.2025

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...

Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումը

09:30 11.08.2025

Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումը

Եվրոպական երկրները փորձում են կազմակերպել բանակցություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քայլը հաջորդել է շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ դիվանագիտական ​​միջամտությանը, այդ թվում՝ շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի միջև […] ...

Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժեր

09:25 11.08.2025

Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժեր

Իսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համար

09:15 11.08.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է հրեական պետության հետագա գործողությունների ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Այդ հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն և Թրամփը «քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ գրավելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։ «Վարչապետը […] ...

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգ

09:05 11.08.2025

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգ

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ամերիկյան արտադրության HIMARS հրթիռային համակարգերի (MLRS) 28 հավաքածու՝ բացի արդեն գնած 29-ից, հաղորդում է «Թայբեյի Թայմս»-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այսպիսով, Միացյալ Նահանգներից բոլոր գնումների և մատակարարումների ավարտից հետո Թայվանը կունենա 57 HIMARS հավաքածու։ Նման MLRS-ները կարող են հագեցած լինել կամ վեց 227 մմ հրթիռներից բաղկացած բլոկով, կամ մեկ մարտավարական հրթիռային […] ...

BACK_TO_TOP