13:13 10.07.2023
«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է. հուլիսի 9-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել փառատոնի հանդիսավոր բացումը։ Մեկնարկին փառատոնի պատվավոր հյուրերը, աջակիցներն ու պարզապես մշակութասեր մարդիկ անցել են կարմիր գորգի վրայով:
«Ոսկե ծիրան» փառառոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտութան, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով փառատոնի կազմակերպիչներին ու հյուրերին՝ կինոտոնի բացման առիթով, նախարարն առանձնահատուկ շեշտել է, որ տարին հոբելյանական է թե՛ հայկական կինոյի, թե՛ անիմացիայի, թե՛ փառատոնի համար։
««Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն։ Մենք լավագույն ֆիլմերին առնչվելու և հայտնի մարդկանց հյուրընկալելու հնարավորություն ունենք, ինչը ևս պայմաններ է ստեղծում հայ կինոարտադրության զարգացման համար։ Փառատոնի մեկնարկին մենք դիտելու ենք մի ֆիլմ, որը հինգ երկրի, այդ թվում՝ Հայաստանի համարտադրություն է»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։
Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ Փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն, ինչպես նաև Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան, որը փառատոնի ընթացքում կանցկացնի հատուկ աշխատարան՝ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ֆիլմերի հեղինակների հետ։ Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը և Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։
Բացման հանդիսավոր արարողությանը Տակեշի Կիտանոն և Դարդեն եղբայրներն արժանացել են «Փարաջանովյան թալեր» մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։
Փառատոնի մեկնարկն ազդարերել են կինոտոնի երեք հիմնադիրները՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։
Փառատոնի բացման արարողությանը հաջորդել է ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմի ցուցադրությունը, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։ Ֆիլմը նույն օրը ցուցադրվում էր նաև Արցախում։
«Ոսկե ծիրան»-ն այս տարի անցկացվում է հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Այս տարի Երևանի կինոյի տունը և Մոսկվա կինոթատրոնը փառատոնի անցկացման հիմնական վայրերն են։ Ավանդական ռանդեվուները կանցկացվեն ՀԲԸՄ-ում։
Փառատոնի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։
Նշենք նաև, որ «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Թիմ» ընկերությունների խումբը և «Արարատ» կոնյակի գործարանը։
09:40 11.08.2025
Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմՎենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...
09:35 11.08.2025
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԸստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...
09:30 11.08.2025
Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումըԵվրոպական երկրները փորձում են կազմակերպել բանակցություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քայլը հաջորդել է շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ դիվանագիտական միջամտությանը, այդ թվում՝ շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի միջև […] ...
09:25 11.08.2025
Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժերԻսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...
09:15 11.08.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է հրեական պետության հետագա գործողությունների ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Այդ հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն և Թրամփը «քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ գրավելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։ «Վարչապետը […] ...
09:05 11.08.2025
Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգԹայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ամերիկյան արտադրության HIMARS հրթիռային համակարգերի (MLRS) 28 հավաքածու՝ բացի արդեն գնած 29-ից, հաղորդում է «Թայբեյի Թայմս»-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այսպիսով, Միացյալ Նահանգներից բոլոր գնումների և մատակարարումների ավարտից հետո Թայվանը կունենա 57 HIMARS հավաքածու։ Նման MLRS-ները կարող են հագեցած լինել կամ վեց 227 մմ հրթիռներից բաղկացած բլոկով, կամ մեկ մարտավարական հրթիռային […] ...