ՊՆ-ում քննարկվել են «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստական աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

ՊՆ-ում քննարկվել են «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստական աշխատանքները

16:18 27.08.2018

Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և այլ պետական  մարմինների հավաք, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հավաք-պարապմունքի նպատակն է ՀՀ պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, զինվորական կառավարման մարմինների և կազմակերպությունների համակողմանի նախապատրաստումը սեպտեմբերի 11-13-ը անցկացվելիք եռաստիճան «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը։
Ողջունելով առաջիկա զորավարժությանը ներգրավված կառույցների ղեկավարներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է զորավարժության գերակա նպատակը, այն է՝ խաղաղ դրությունից պատերազմականի անցնելու պայմաններում պետության միասնական կառավարման համակարգի ներդաշնակ աշխատանքի ապահովումը:

Նախարար Տոնոյանը կարևորել է հավաք-պարապմունքի անցկացումը պետության խորհրդարանական կառավարման պայմաններում, երբ անհրաժեշտություն է առաջացել փորձարկելու իշխանության բոլոր թևերի ներդաշնակ և օպերատիվ աշխատանքը:

Օրվա առաջին կեսին դասախոսություններով հանդես են եկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Կարևորելով «Շանթ-2018» զորավարժության անցկացումը պետության պաշտպանության անցման ընթացքում պետական համակարգի գործունեության փորձարկման առումով,  Արմեն Գրիգորյանը հավաք-պարապմունքի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ-ում պաշտպանական քաղաքականութան ոլորտը կարգավորող փաստաթղթերը, անդրադարձել է ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին և դրանց դիմագրավելու ուղիներին: Արմեն Գրիգորյանը նշել է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՀՀ Անվտանգության խորհուրդը իրականացնում է երկիրը խաղաղ դրությունից ռազմականի բերելու գործընթացը կարգավորող համապարփակ փաստաթղթի մշակումը։

ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ հավաք-պարապմունքի մասնակիցների համար դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Արտգործնախարարի տեղակալը մեկ անգամ ևս ընդգծել է ղարաբաղյան հակամարտությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա կարգավորելու անխուսափելիությունը։

ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի դասախոսության թեման էր «ՀՀ ԶՈՒ և տնտեսության անհետաձգելի կարիքների ֆինանսավորման համար պետական բյուջեի եկամուտների վերաբաշխման նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը»:

ՀՀ ֆինանսների նախարարը անդրադարձ է կատարել այն հիմնական քայլերին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ֆինանսների կառավարման բնագավառում երկրում ռազմական դրություն հայտարարելու դեպքում՝ պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրելով հանրային ֆինանսները մոբիլիզացնելու, պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրելու և անխուսափելի ռազմական գործողությունների պարագայում ՊՆ կարիքների գնահատման, անհրաժեշտ ռեսուրսների պահանջի և դրա բավարարման աղբյուրների վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

19:06 04.07.2025

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...

Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար

18:57 04.07.2025

Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար

Ջեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ

18:51 04.07.2025

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

18:44 04.07.2025

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

18:37 04.07.2025

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...

«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի Թուրքիա

18:30 04.07.2025

«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի Թուրքիա

Իտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ուզբեկ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրում»: Թուրքական ակումբն իրավունք կունենա հետագայում գնելու Շոմուրոդովի տրանսֆերային իրավունքը 7 միլիոն եվրոյով: ...

BACK_TO_TOP