15:20 27.08.2018
Սևանա լճից ջրառ իրականացնելու քաղաքականությունը դարձել է ջրի ոլորտի կառավարիչների հիմնական ուղղությունը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը: Նրա խոսքերով՝ 2012 թվականից սկսած 3 անգամ ջրառ են իրականացրել, ավելի շատ, քան նախատեսված էր Սևանի մասին օրենքով:
«Սևանի մակարդակի բարձրացումը կանգնեցված է 2012 թվականից սկսած: Ընդ որում՝ 3 անգամ ունեցել ենք բացասական բալանս, սակայն դրա համար ոչ ոք պատասխան չի տվել: Այս տարի ջրատվությունն այնքան է եղել, որ բոլոր ջրամբարների համար կարող էր ապահովվել 100 տոկոս լցվածությունը: Օրինակ՝ Մարմարիկի ջրամբարից մարտի 14-ից ջուր են բաց թողել: Խնդրում եմ ասեք՝ մարտի կեսին Հրազդանում այդ ի՞նչ էին ջրում, որ ջրամբարը դատարկում էին»,- ասաց Մինասյանը:
Մասնագետը նշեց, որ հիմա ստեղծված է այնպիսի վիճակ, որ որոշ գյուղատնտեսական տարածքներ ջրի կարիք ունեն, դրա հարցը պետք է լուծվի:
«Հիմա հերթական ջրառի համար Ջրպետկոմը դիմել է կառավարություն և Ազգային ժողով: Սկզբում ուզում էին մինչև 80 միլիոն խոր․ մետր ջրառ իրականացնել, հետո կարծես գտան ներքին ռեզերվներ, հիմա 40 միլիոն խոր․ մետրի մասին են խոսում»,- ասաց նա:
20:20 05.08.2025
Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում էԿամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...
20:13 05.08.2025
«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքումՀայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...
20:04 05.08.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...
19:52 05.08.2025
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...
19:45 05.08.2025
Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...