Մեկ շաբաթ անհետ կորած կնոջը գտել են ճահճի մեջ խրված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+27.4 oC

Մեկ շաբաթ անհետ կորած կնոջը գտել են ճահճի մեջ խրված

23:22 11.07.2023

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչը մեկ շաբաթով անհետացել է և հայտնաբերվել ազգային պարկում՝ ճահճի մեջ խրված։ Այս մասին հայտնում է CNN-ը։

31-ամյա Էմմա Տետևսկին անհետացել է հունիսի 26-ին՝ կեսօրին մոտ։ Մեկ շաբաթ անց Borderland ազգային պարկ զբոսանքի դուրս եկած զբոսաշրջիկները լսել են ճահճոտ տարածքից եկող կնոջ ճիչերը։ Նրանք չեն կարողացել ինքնուրույն փրկել տուժածին և շտապօգնություն են կանչել։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները նույնպես լսել են Տետևսկու ճիչերը, սակայն չեն տեսել, թե որտեղ է նա։ Իրավապահ երեք աշխատակից 15 մետր քայլել են խիտ թավուտների ու ճահճի միջով, գտել ամերիկուհուն ու օգնել նրան։

Ոստիկանության տվյալներով՝ ճահճի մեջ խրված կինը կարող էր առնվազն երեք օր ճահճում անցկացնել։ Տուժածին տեղափոխել են տեղի հիվանդանոց։

Փրկելու պահին նա գիտակից է եղել, թեև ստացել է լուրջ վնասվածքներ։ Կլինիկայում բժիշկները զննել են Տետևսկուն և եզրակացրել, որ նրա վնասվածքները կյանքին վտանգ չեն ներկայացնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում այրվում է 4 տրանսպորտային միջոց. տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են

16:47 19.05.2025

Երևանում այրվում է 4 տրանսպորտային միջոց. տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։   ...

Երեխաների ինքնավնասող վարքագիծ, ազդակ, որը չի կարելի անտեսել. ԱՆ

16:42 19.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ, ազդակ, որը չի կարելի անտեսել. ԱՆ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող ձևերն են. ◾️ կտրվածքները, ◾️ այրվածքները, ◾️ […] ...

Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում

16:36 19.05.2025

Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 20-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

«Էվերթոնի» երկրպագուներին դուր չի եկել նոր ստադիոնի անվանումը

16:30 19.05.2025

«Էվերթոնի» երկրպագուներին դուր չի եկել նոր ստադիոնի անվանումը

Երկրպագուները քննադատում են անգլիական «Էվերթոնին» նոր ստադիոնի անվան համար և կարծում են, որ ոչ ոք այդ անունը չի օգտագործի, հաղորդում է Goal-ը: Մայիսի 16-ին հայտարարվել է, որ «Էվերթոնը» նոր ստադիոնի անվան իրավունքների վերաբերյալ համաձայնության է եկել «Հիլ Դիքինսոն» իրավաբանական ընկերության հետ: Ստադիոնը հենց այդպես էլ կոչվում է՝ «Հիլ Դիքինսոն»։ Սոցիալական ցանցերում երկրպագուների բացասական արձագանքներ շատ […] ...

Սիսիանցի երիտասարդի տան խուզարկությամբ ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

16:24 19.05.2025

Սիսիանցի երիտասարդի տան խուզարկությամբ ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սիսիան համայնքի Նորավան բնակավայրի 28-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ և ռազմամթերք է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանները, Սյունիքի քրեական ոստիկաններն ու Քննաչական կոմիտեի ծառայողները խուզարկել են նրա բնակարանը՝ հայտնաբերելով 136 գրամից ավելի մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում

16:18 19.05.2025

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական վարչությունում: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, […] ...

BACK_TO_TOP