Ի՞նչ են թաքցնում կին հետախույզի կյանքի մութ էջերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Ի՞նչ են թաքցնում կին հետախույզի կյանքի մութ էջերը

16:15 15.03.2018

Ամերիկյան հետախուզության վետերան, սպա, ավելի քան 30 տարվա ստաժով, որի անձնական կյանքի և գործունեության մեծ մասը մութ վարագույրով է ծածկված և տարիներ շարունակ անհասանելի է եղել լայն հասարակությունը: 

  Ո՞Վ է Ջինա  Հասպելը

61 տարեկան. Կենտրոնական հետախուզական վարչության նորանշանակ  ղեկավար: Իր գործունեության ավելի քան 3 տասնյակ տարիների ընթացքում թե ԿՀՎ շտաբում, թե ԱՄՆ սահմաններից դուրս, օրինակ Լոնդոնում, աշխատել է հասարակության աչքից  հեռու: Բուշ-կրտսերի ժամանակ եղել է ԱՄՆ գաղտնի բանտերի պատասխանատուն:

Հայտնի չէ՝ մասնակցե՞լ է նա արդյոք հարցաքննությունների, որոնք շատ իրավապաշտպանների կարծիքով անց են կացվել  խոշտանգումների գնով, ամեն դեպքում այդ հարցաքննությունների արձանագրություններն անհետացել են հենց Ջինա Հասպելի կարգադրությամբ: 

ԱՄՆ հետախուզության առաջին կին հետախույզի կենսագրության բազմաթիվ մութ էջերն էլ վստահաբար նպաստել են, որպեսզի նա դառնա ԿՀՎ ղեկավար: Բանն այն է, որ ԿՀՎ ապագա ղեկավարի թեկնածությունը, ըստ ԱՄՆ օրենսդրության, քննարկվում է Սենատի հատուկ հանձնաժողովում: 

Ապագա թեկնածուն անցնում է Սենատի պարտադիր լսումները, որոնց ընթացքում նրան ուղղվում են բազմաթիվ «անհարմար» հարցեր՝  անձնական կյանքի, կարիերայի, աշխատանքի ապագա ուղղվածության  մասին, և միայն դրանից  հետո հաստատվում կամ մերժվում է նրա թեկնածությունը: 

   ՋՐԱՀԵՂՁՄԱՆ ՆՄԱՆԱԿՈՒՄ

Այն ժամանակից, երբ միջազգային հանրությունը տեղեկացավ ամերիկյան գաղտնի բանտերի մասին, դրանցում ջրահեղձման և այլ դաժան մեթոդներով հարցաքննելու հարցը ԿՀՎ համար բավական ցավոտ է: Ի դեպ, դրանք այն բանտերն են, որտեղ պահվում են «Ալ Քաիդայի» անդամներ Աբդ ալ Ռահիմ Ալ Նաշիրին և Աբու Զուբայդան: Աբու Զուբայդային ԱՄՆ ԿՀՎ-ն պահում էր Թայլանդի «կատվի աչք կոչվող» բանտում, որտեղ, ըստ ԱՄՆ սենատի զեկույցի, նրան 83 անգամ ջրահեղձման նմանակման մեթոդով հարցաքննել են: Դրա հետևանքով նրա թոքերում ջուր է հավաքվել, աջ աչքը վնասվել է և դադարել է  արտաքին ազդակներին արձագանքել, բժիշկները երկար ժամանակ պայքարել են նրա կյանքի համար: 

Հայտնի չէ, այս ամենին ներկա եղե՞լ է Ջինա Հասպելը թե ոչ, բայց որ ԱՄՆ գաղտնի բանտերը նրա ենթակայության տակ են եղել, հաստատ է: 2005 թվականին հարցաքննությունների բոլոր տեսագրություններն ու գրավոր արձանագրությունները ոչնչացվել են Ջինայի ու նրա անմիջական ղեկավար ԿՀՎ ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի տնօրեն Խոսե Ռոդրիգեսի միջոցով: 

2009 թվականին Բարաք  Օբաման հրաժարվեց ԿՀՎ բոլոր աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում սկսել, միևնույն ժամանակ արգելեց խոշտանգումների միջոցով հարցաքննելու մեթոդը:

2016 թվականին Դոնալդ  Թրամփը նախընտրական արշավի ժամանակ ասաց, որ դեմ չի լինի վերականգնել  ջրահեղձման նմանակման մեթոդն ու «անգամ ավելի խիստ մեթոդները»: 

Վաշինգտոնի փորձագետները կանխատեսում են, որ Հասպելին  դեռ սպասվում է երկարատև ու ոչ հաճելի զրույց Սենատում՝ խոշտանգումների թեմայով: Թեեև շատ կասկածելի է, որ նա կարողանա մանրամասն պատասխանել գաղտնի բանտերի ու խոշտանգումների մասին ուղղվող հարցերին: Այդ տեղեկությունները առաջվա պես գաղտնի են և նախատեսված չեն լայն հասարակության համար: 

  Ջինան ու Սենատը

Ջինայի ու ամերիկյան Սենատի հարաբերություններն այնքան էլ անամպ չեն: Նախկին հետախույզը 2013 թվականին քիչ էր մնում նշանակվեր ԿՀՎ կադրերի հետ աշխատանքի ծառայության ղեկավար: Նրա թեկնածությունն առաջարկել էր ԿՀՎ այն ժամանակվա ղեկավար Ջոն Բրեննանը: Հասպերը պետք է կարգավորեր գաղտնի գործակալների աշխատանքն ամբողջ աշխարհում:

Բայց Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամները ընդդիմացան այդ նշանակմանը, քանի որ Հասպելը այս  կամ այն կերպ մասնակից է եղել խոշտանգումներին: Պաշտոնը բաժին հասավ ԿՀՎ այլ մասնագետի: 

Կանայք, որոնց  չեն սիրում 

Ամերիկյան հետախուզության պատմության մեջ, սկսած 1947 թվականից, այդ կառույցը միշտ ղեկավարել են տղամարդիկ: Կանայք  եղել են սակավաթիվ, և նրանց կարիերայում առաջխաղացման շանսերը եղել են նվազագույն, եթե չասենք՝ զրոյական: Նրանց և տղամարդկանց հավասարաչափ վարձատրության և կարիերային աճի մասին առաջին անգամ խոսվել է 1950 թվականին: ԿՀՎ ընդունեց, որ այս բնագավառում գոյություն ունի գենդերային անհավասարություն: 

 90-ականների սկզբին այդ  իրավիճակը վերջնականապես բարկացրեց կանանց: Նրանք դիմեցին դատարան՝ պահանջելով սեքսուալ ոտնձգություններից զերծ աշխատանքային հավասարաչափ պայմաններ: Հիմա ԱՄՆ ԿՀՎ-ում 50 տոկոսը կանայք են, հետախույզ կանանց  մասին ամերիկյան ֆիլմեր՝ որքան  ուզեք: Հերոսները հիմնականում մտացածին կերպարներ են: Բայց  կան նաև իրական կերպարներ: Օրինակ  Վիրջինիա Հոլը՝ «Կաղ տիկինը», որը հայտնի դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական ընդհատակում  աշխատանքով: 

Եվս մեկ հայտնի հետախույզ  էր Էլիզաբեթ  Մաքինթոշը՝ լրագրող, ով հրաշալի տիրապետում էր ճապոներենին և աշխատում էր  Երկրորդ  համաշխարհային պատերազմի ժամանակ Ասիայում: Ջին Վերթեֆեյը, Դայան  Վորսեն ու Սենդի Գրայմսը սառը պատերազմի տարիներին բացահայտեցին հետախուզական վարչության ներսում ինֆորմացիայի արտահոսքի աղմկոտ գործը՝ ռուս ամերիկյան կրկնակի հետախույզների մասին: 

Ջինա Հասպելի նշանակումը համարվում է պատմական, նա առաջին կին հետախույզն է, որը կղեկավարի Կենտրոնական հետախուզական վարչությունը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

12:35 09.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

12:26 09.07.2025

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:18 09.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

12:10 09.07.2025

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

12:05 09.07.2025

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...

SHANTNEWS

12:00 09.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP