«Սովորելու ու արժևորելու շատ բան ունենք»․ բացվել է հայ կինոյի նվիրյալ Դանիել Դզնունու անվան հուշասալիկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+23.09 oC

«Սովորելու ու արժևորելու շատ բան ունենք»․ բացվել է հայ կինոյի նվիրյալ Դանիել Դզնունու անվան հուշասալիկը

23:23 15.07.2023

⭐«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղին այսօր հարստացել է ազգային կինոյի նվիրյալներից մեկի՝ Դանիել Դզնունու անունը կրող աստղը հավերժացնող հուշասալիկով։ Դզնունին համարվում է հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը և Համո Բեկնազարյանի հետ միասին՝ իր անմնացորդ նվիրումով նպաստել է հայկական կինոյի կայացմանը:
🎗Հուշասալիկի բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը և այլք։ Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հայ կինոյի երախտավորներին հարգանքի տուրք մատուցելու այս գեղեցիկ ավանդույթը։
««Ոսկե ծիրան» կինոփառատոնի ամենակարևոր իրադարձություններից մեկը, թերևս, հայ կինոյի երախտավորներին նվիրված աստղերի բացումն է, որը լրացուցիչ հարգանքի տուրք է այն գործին, ժառանգությանն ու փորձին, որը բոլորս պետք է շարունակենք կիսել, տարածել և զարգացնել։ Շատ ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն՝ հիշելու Դանիել Դզնունուն, գնահատելու նրա ավանդը հայ կինոյի պատմության մեջ, որովհետև մեկ բան է այդ մասին խոսելը, մեկ այլ բան է պատկերացնելը, թե ինչպես է ցեղասպանությունից, պատերազմից հետո այդ բարդ ժամանակներում մարդկանց մտքով անցել զարգացնել կինոն ու կինոարտադրություն սկսել․․․ այն ժամանակներում, երբ խանգարող հանգամանքները շատ էին։
Այսօր էլ հեշտ ժամանակներ չենք ապրում և «Ոսկե ծիրան» 20-րդ կինոփառատոնն անցկացնում ենք բազմաթիվ անորոշությունների, անհանգստությունների և մարտահրավերների շրջանում։ Կարծում եմ, որ կարիք ունենք հետ նայելու և տեսնելու, թե ինչպես են Դանիել Դզնունին և մեր մյուս երախտավորներն այդ դժվարին օրերին առաջ տարել զարգացման օրակարգը։ Սովորելու ու արժևորելու շատ բան ունենք․ դա կօգնի մեզ այսօրվա դժվարությունները ևս հաղթահարել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը, շնորհավորելով կինոփառատոնի կայացման առթիվ, ընդգծել է` արդեն կարող ենք մտածել 21-րդ կինոփառատոնի մասին, որտեղ առաջ գնալու և արդեն իսկ արվածը զարգացնելու հնարավորություններ են բացվում։
Կինոգետ Դավիթ Մուրադյանը, անդրադառնալով Դանիել Դզնունու վաստակին, փաստել է՝ կյանքը հաճախ անարդար է գտնվել ազգային կինոյի հիմնադիրներից մեկի նկատմամբ․ «Դանիել Դզնունին հայ կինոյի պատմության մեջ անգնահատելի ավանդ ու անջնջելի վաստակ ունի․ այսօր դրա պատասխանն այս աստղն է, որը միանգամայն արժանի է այդ անունին։ Դանիել Դզնունին այն արվեստագետներից էր, որը երբեք չի ընկրկել դժվարությունների առջև»։
«Ոսկե ծիրանն» այսoր ավարտում է իր հոբելյանական՝ 20-րդ փառատոնի աշխատանքը: Ամփոփելով կինոփառատոնը՝ Հարություն Խաչատրյանն ընդգծում է՝ այն Հայաստանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու ևս մեկ հարթակ էր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

09:40 11.08.2025

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

Վենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

09:35 11.08.2025

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...

Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումը

09:30 11.08.2025

Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումը

Եվրոպական երկրները փորձում են կազմակերպել բանակցություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քայլը հաջորդել է շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ դիվանագիտական ​​միջամտությանը, այդ թվում՝ շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի միջև […] ...

Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժեր

09:25 11.08.2025

Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժեր

Իսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համար

09:15 11.08.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է հրեական պետության հետագա գործողությունների ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Այդ հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն և Թրամփը «քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ գրավելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։ «Վարչապետը […] ...

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգ

09:05 11.08.2025

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգ

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ամերիկյան արտադրության HIMARS հրթիռային համակարգերի (MLRS) 28 հավաքածու՝ բացի արդեն գնած 29-ից, հաղորդում է «Թայբեյի Թայմս»-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այսպիսով, Միացյալ Նահանգներից բոլոր գնումների և մատակարարումների ավարտից հետո Թայվանը կունենա 57 HIMARS հավաքածու։ Նման MLRS-ները կարող են հագեցած լինել կամ վեց 227 մմ հրթիռներից բաղկացած բլոկով, կամ մեկ մարտավարական հրթիռային […] ...

BACK_TO_TOP