09:43 17.07.2023
Հուլիսի 14-16-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը, ով մրցութային երկու օրերին իր կատարողականությամբ ու բեմական կեցվածքով փայլել է հեղինակավոր մրցույթի բեմում։
Առաջին մրցութային օրը Մաշան կատարել է Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ և Իգոր Վոզնեսենսկիյիի խոսքերով գրված՝ «Խոստացիր ինձ սեր» երգը՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Իսկ երկրորդ մրցութային օրը, որպես միջազգային հիթ, կատարել է Արետա Ֆրանկլինի «Respect» ստեղծագործությունը՝ արժանանալով 69 միավորի: Արդյունքում, Մաշան մրցութային օրերին վաստակել է 135 միավոր՝ դառնալով հեղինակավոր մրցույթի բացարձակ հաղթողը, արժանացել է Գրան Պրի մրցանակի: Հայաստանն առաջին անգամ հաղթող է ճանաչվել «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում։
«Սլավյանսկի բազար 2023» մրցույթում 1-ին մրցանակի է արժանացել Բելառուսի ներկայացուցիչը, 2-րդ մրցանակը կիսվել է Ռուսաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների միջև, իսկ 3-րդ մրցանակը բաժին է հասել Ղազախստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-14-ը կայացած «Սլավյանսկի Բազար 2023» մանկական կատարողների մրցույթում Հայաստանի փոքրիկ պատվիրակ 10-ամյա Անահիտ Գալստյանը, մրցութային երկու օրերին դառնալով ֆավորիտներից մեկը 133 միավորով զբաղեցրել էր 2-րդ մրցանակային տեղը:
Հայաստանյան պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանի ղեկավարությամբ, շուտով կլինեն Հայաստանում և հանդես կգան մամուլի ասուլիսով։
09:50 11.08.2025
Բոլթոն. Թրամփը Պուտինին տվել է առաջին քայլը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործումՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպումը Ռուսաստանի առաջնորդին առավելություն կտա ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, կարծում է ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Թրամփը թույլ տվեց Պուտինին ունենալ առաջին քայլի առավելությունը, քանի որ նրա խաղաղության ծրագիրը կլինի առաջինը բանակցային սեղանին։ Թրամփի հայտարարություններից հետևում է, որ, նրա կարծիքով, Զելենսկին պետք […] ...
09:40 11.08.2025
Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմՎենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...
09:35 11.08.2025
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԸստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...
09:30 11.08.2025
Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումըԵվրոպական երկրները փորձում են կազմակերպել բանակցություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քայլը հաջորդել է շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ դիվանագիտական միջամտությանը, այդ թվում՝ շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի միջև […] ...
09:25 11.08.2025
Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժերԻսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...
09:15 11.08.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է հրեական պետության հետագա գործողությունների ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Այդ հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն և Թրամփը «քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ գրավելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։ «Վարչապետը […] ...