19:10 15.03.2018
«Սա աննախադեպ էր, երբ նորաստեղծ կուսակցությունը ներխուժում է Երևանի ավագանի և ներխուժում առանց իշխանական աջակցության»,- «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադրման մեկամյակի միջոցառման ժամանակ նշել է Հելսիկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Իշխանյանի կարծիքով, անկախ այն հանգամանքից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք կուսակցության նկատմամբ, «Երկիր Ծիրանին» քաղաքական ճահճում թարմություն բերեց»:
«Իհարկե թող չնեղանա 90-ականներից գործող կառուցողական ընդդիմությունը, որը շատ հաճելի բաներ է ասում, բայց «Երկիր Ծիրանին» ավագանի բերեց այնպիսի թարմ մշակույթ, որսկսեց ազդել փողկապավոր, կոստյումավոր, լուրջ դեմքերով, սափրված, իշխանության զանազան չինովնիկների վրա»,-ասել է Ավետիք Իշխանյանը:
«Իսկ կոյուղաջրերրի այդ ակցիան պարզ դարձրեց, թե երեք նաիրյան, դալար աղջիկներ ոնց ցնցեցին ոչ միայն ամբողջ ավագանին, այլև ամբողջ Հայաստանը: Շատերը սկսեցին զարմանալ, որովհետեև մենք բավականին վախկոտ ազգ ենք, և հանկարծ չակերտներում քաղաքակիրթ ազգի այդ շրջանակներում, որը մենք մեզ համար գծել ենք,նրանք այդ կարծատիպերը կոտրեցին և կոտրեցին շատ գեղեցիկ ու կանացի: Նրանք հերթական անգամ ցույց տվեցին իշխանական ներկայացույցիչների ներքին վայրենությունն ու անհանդուրժողականությունը, անսպասելիությունը, որ կարող է ընդդիմությունը գնալ այդպիսի քայլի:Իրենք սովոր էին, որ ընդդիմությունը սուր քննադատություն կարող է անել, բայց՝ ոչ ավելի: Ու հետաքրքիրն այն է,որ հաջորդ օրը սկսեցին սարքել Նուբարաշենի կոյուղագծերը: Հիմա սա կարելի է ասել համաձակ, գեղեցիկ ստարտ է, ես շատ կուզենայի,որ բացի այդ թարմ մշակույթից, նրանք ունենան նաև հստակ ծրագիր: Կուզենամ, որ ի վերջո մի քանի տարի հետո հուսախաբ չլինեմ», – նշել է Հելսիկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
10:11 09.07.2025
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...
10:00 09.07.2025
ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումըԵվրամիությունը ուսումնասիրում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Եվրամիությունը քննարկում է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցը՝ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ռուսաստանի հետ նրա պատերազմը ավարտի նշաններ չի ցույց տալիս», – ասվում է զեկույցում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ եթե անդամ պետությունները համաձայնության գան բյուջեի շուրջ […] ...
09:47 09.07.2025
Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի ՈւկրաինանԵվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինան, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որտեղ նա գտնվում է եռօրյա այցով։ «Ռիսկի տակ են մեր անվտանգությունն ու մեր սկզբունքները, Եվրոպայում խաղաղության հնարավորությունը», – ասաց Մակրոնը՝ հղում անելով Փարիզից և Լոնդոնից Կիևին տրամադրված օգնությանը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ երկու երկրները պետք […] ...
09:31 09.07.2025
Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվելԳվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...
09:15 09.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
09:00 09.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ Վարորդը և ուղևորը […] ...