19:41 31.07.2023
Հիմնանորոգվում են Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածները՝ կմ23+250 – կմ37+500 (ընդհանուր երկարությունը՝ 14.25կմ) և կմ45+300 – կմ60+200 (ընդհանուր երկարությունը՝ 14.9կմ)։ Տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Երկու հատվածներում էլ այս պահին կատարվում են շինարարական աշխատանքներ։ Կապալառու կազմակերպության՝ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ առաջին հատվածի վրա արդեն մոտ 5.4կմ-ն սաֆալտապատ է (տեղադրվել է ներքին շերտը), մյուս տեղամասերում կատարվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Նորոգվում են ճանապարհին առկա կամուրջները։ Աշխատանքներ են կատարվում ճանապարհի պատվածքի հիմքի իրականացման ուղղությամբ։ Երկրորդ հատվածում նույնպես մոտ 8.5կմ-ն (ներքին շերտ) ասֆալտապատ է, այստեղ նույնպես ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։
Իսահակյան-Գյումրին Մ-1 միջպետական ճանապարհը շրջանցող ճանապարհ է, որը Շիրակի մարզը միացնում է Արագածոտնի և Արմավիրի մարզերին, այն նաև մի քանի գյուղեր իրար կապող ուղի է, և ինչպես նշում է կապալառու կազմակերպության ներկայացուցիչը, ժամանակին հանրապետական նշանակության այս ավտոճանապարհն ունեցել է մեծ ինտենսիվություն, սակայն անանցանելիության պատճառով երթևեկության ինտենսիվությունը նվազել էր։ Երկար տարիներ ճանապարհը չէր նորոգվել։ Շինարարը նկատում է, որ հիմնանորոգումից հետո ունենալու ենք բավականին մեծ կրողունակության ճանապարհ, և ինտենսիվությունն այստեղ դարձյալ կմեծանա՝ թեթևացնելով Մ-1 միջպետական ճանապարհի երթևեկը։
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Հալդի խոնսալթ» ընկերությունը։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
21:00 10.05.2025
AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրըՊակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...
20:55 10.05.2025
Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն էՊերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...
20:51 10.05.2025
ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներՄայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և […] ...
20:46 10.05.2025
Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելունՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն, ինչը նախկինում քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմից և անընդունելի է հայտարարել «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ստեղծելու ծրագիրը: «Մենք դեմ ենք Պաղեստինից պաղեստինցիների արտաքսմանը, ինչի մասին ասել է նախագահ Թրամփը: Մենք չէինք ցանկանա, որ Գազայի հատվածում ստեղծվի «Միջին Արևելյան Ռիվիերա»: Այս ծրագիրն անընդունելի է, […] ...
20:40 10.05.2025
Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով2024 թվականի հոկտեմբերին ինքնաբուխ կերպով մեկնարկած «Կրթվելը նորաձև է» շարժումը վաղուց արդեն վերածվել է կրթվելու անհագ ցանկությամբ լցված անհատների համախմբման: Այսօր Շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։ Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր […] ...
20:40 10.05.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժածՄայիսի 10-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի […] ...