20:48 31.07.2023
Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում:
Էդգար Պետրոսյանը (48 կգ) տարել է երեք հաղթանակ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Հայ ըմբիշը որակավորման փուլում 8-0 հաշվով հաղթել է ամերիկացի ըմբիշին, 1/8 եզրափակիչում 7-0 հաշվով առավելության է հասել թուրք մարզիկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 8-0 հաշվով պարտության է մատնել հնդիկ ըմբիշին:
Յուրի Կարապետյանը (55 կգ) որակավորման փուլում 5-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ահմեդովին, հաջորդ գոտեմարտում 10-6 հաշվով առավելության է հասել նորվեգացի ըմբիշի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում 1-1 հաշիվն է գրանցել իրանցի Հոլամրեզայի հետ, որը հաղթել է վերջին միավորը վաստակելու շնորհիվ:
Պետրոս Աշկարյանը (65 կգ) որակավորման փուլում 9-1 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին, սակայն 1/8 եզրափակիչում 6-7 հաշվով պարտվել է վրացի Չիկաիձեին:
Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) որակավորման փուլում 5-0 հաշվով հաղթել է եգիպտոսցի Աբդալազիզին, բայց հաջորդ գոտեմարտում 4-8 հաշվով պարտվել է չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցող ռուսաստանցի ըմբիշին:
Եթե Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած ըմբիշները դուրս գան եզրափակիչ, ապա նրանք հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար։
22:46 14.06.2025
Մի քանի մարզերում քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքերՀունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական […] ...
22:39 14.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներումՀակաօդային պաշտպանության համակարգեր են ակտիվացվել Իրանի առնվազն յոթ նահանգներում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն տեղեկությունների՝ Իսրայելի հարվածները հետ են մղվում Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեստան նահանգներում։ ...
22:33 14.06.2025
Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունիցԱմբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան առճակատումն է: Երեկ գրեթե ամբողջ գիշեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Թել Ավիվին արձակելով ավելի քան 100 հրթիռ: Երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և ի՞նչ հանգուցալուծում կստանան. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին: Հարցազրույցն […] ...
22:16 14.06.2025
NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն էԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր։ Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։ Թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին […] ...
21:48 14.06.2025
Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերելՀունիսի 14-ին, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը նետել է, ապա ինքն է նետվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ […] ...