Զայրացած արջը հարձակվել է վազորդի վրա և լուրջ վնասվածքներ հասցրել նրան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.02 oC

Զայրացած արջը հարձակվել է վազորդի վրա և լուրջ վնասվածքներ հասցրել նրան

23:44 07.08.2023

Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքում արջը հարձակվել է վազորդ Բիլ Պալասի վրա և այլանդակել նրա դեմքը։ Այս մասին հայտնում է ABC 11-ը։

Տղամարդը պատմել է, որ վազքի ժամանակ բազմաթիվ անգամ հանդիպել է վայրի կենդանիների, քանի որ ապրում է արգելոցի մոտ։ Ուրբաթ օրը նա հերթական անգամ հանդիպել է գիշատիչի։

Պարզվել է, որ  արջի քոթոթ է։

«Սովորաբար մայրը միշտ ձագի կողքին է։ Եվ այսպես, ես քայլում եմ, արագ շրջվում և հանկարծ տեսնում եմ մայր արջին», – հիշում է նա:

Որոշելով, որ Պալասը վտանգ է ներկայացնում ձագի համար, զայրացած արջը հարձակվել է նրա վրա։ Վազորդը սկսել է ձեռքերը թափահարել և բարձր բղավել, ինչը կարող էր վախեցնել գիշատչին։

Տղամարդու խոսքով՝ ինքը կարծել է, որ ամեն ինչ ստացվել է, քանի դեռ չի հասկացել, որ կանգնած է արջի և նրա ձագի միջև։ Հանկարծ գիշատիչը կանգնել է հետևի ոտքերի վրա և հարվածել Պալասի դեմքին ու կրծքին՝ ճանկերով քերելով նրա մաշկը։ Վայրի կենդանին վազորդին տապալել է գետնին։

Պալասը որոշել է, որ գիշատիչը կտոր-կտոր կանի իրեն, բայց փոխարենը շտապել է արջի քոթոթի մոտ։ Վազորդը օգտվել է պահից և վազեց որքան կարող էր արագ: Նա արագ իջել է զառիթափով, ապա կանգ առել ու զննել վերքերը։ Արջը լուրջ վնասվածքներ է հասցրել Պալասին, և, ըստ տուժողի, նա արյան մեջ է եղել։

Վազորդը հասել է այն տունը, որտեղ գտնվում էր կինը։ Նա տղամարդուն շտապ տեղափոխել է հիվանդանոց։

«Բժիշկները պլաստիկ վիրաբույժ են հրավիրել՝ տեսնելով, որ ամբողջ դեմքս պատռված է»,- ասել է Պալասը:

Տղամարդու խոսքով՝ ինքը ուրախ է, որ անդառնալի վնաս չի ստացել.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը

20:48 17.05.2025

Այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Օրվա կապակցությամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա է գտնվել «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչորյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ […] ...

Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրը

20:35 17.05.2025

Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի՝ բանակցությունների արդյունքներով գրավոր հայտարարության մեջ։ «Քարտուղար Ռուբիոն ողջունեց մայիսի 16-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ձեռք բերված բանտարկյալների փոխանակման համաձայնագիրը և փոխանցեց նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը առ […] ...

Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

20:24 17.05.2025

Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուրբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցությունները և կողմերին կոչ է անում հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները… Եգիպտոսն ընդգծում է, որ այդ քայլը հուսադրող զարգացում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ […] ...

SHANTNEWS

20:00 17.05.2025

SHANTNEWS

Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցությունները

19:50 17.05.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցությունները

Եգիպտոսը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և կողմերին կոչ է արել շարունակել դրանք և ամրապնդել փոխադարձ վստահությունը։ Այս մասին ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ։ «Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 16-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունները: Կահիրեն երկու կողմերին կոչ է անում շարունակել փոխվստահության ձևավորումը՝ հրադադարի և ձգձգվող հակամարտության […] ...

Թրամփը հայտարարել է  մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

19:40 17.05.2025

Թրամփը հայտարարել է մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ դրանից հետո կխոսի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ Պուտինի և Զելենսկիի հետ բանակցություններից հետո հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ ...

BACK_TO_TOP