14:08 28.08.2018
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը Սևանից լրացուցիչ ջրառի մասին հարցի քննարկման ժամանակ դիմեց հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին՝ ասելով, որ նա պետք է կարողանա քաղաքական գնահատական հնչեցնել՝ տարիներ շարունակ Սևանա լճից ջրի բացթողնման անհրաժեշտությունն արդյո՞ք կապված է նախորդ տարիներին սխալ մենեջմենթի, բյուջեի անարդյունավետ ծախսման հետ:
«Սևանա լճի էկոլոգիական խնդիրները պետք չէ հակադրել գյուղացիական տնտեսությունների պրոբլեմների հետ, դրա համար կա պետություն, որը պետք է կարգավորի: Վերջին տարվա ընթացքում ներդրումներ կատարվե՞լ են կորուստների իջեցման մեջ, թե՞ նույնն է կամ ավելանում է: Պետական կառավարման համակարգը ինչպե՞ս է արձագանքում իր գործիքներով»,- ասաց նա:
Գաբայանը նշեց, որ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր. երբ սահմանվում էր լրացուցիչ ջրառի 170 մլն խմ ծավալը, այդ տարի դեռ ունեինք Սևջուր գետը, որը տարեկան տալիս էր 90 մլն խմ ջուր, սակայն այսօր գոյություն չունի, այդտեղ միայն կոյուղաջրեր են հոսում:
«Մենք ունեինք Արփա-Սևան թունելով 250-260 մլն խմ ջրի՝ դեպի Սևան տեղափոխում, այսօր միջինը տեղափոխում ենք 100 – 110 մլն խմ, այս ամենը հանգեցնում է այն պարզ ընդհանրացմանը, որ մոտ 250 մլն խմ՝ այն օրվանից, երբ սահմանվել էր 170 մլն-ը, այսօր համակարգում պակասում է, ես էլ չեմ նշում մնացած կորուստները, օրինակ, Ախուրյանի ջրամբարում, քանի որ Թուրքիայում կառուցվում են ջրամբարներ, և ավազանի ջրերը Թուրքիայից դեպի Ախուրյանի ջրամբար կրճատվել են: Կորուստները ավելացե՞լ են արդյոք. եթե որպես ուղղակի մասնագետի՝ իմ կարծիքը հարցնեք, կարող եմ ասել՝ ավելացել են»,- նշեց նա:
Մելքումյանը կրկին հիշեցրեց՝ իրեն առավելապես հետաքրքրում էր հարցի առաջին մասը՝ Կոմիտեի նախագահի քաղաքական գնահատականը, որովհետև ԱԺ ամբիոնը քաղաքական ամբիոն է: Նա նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք օրենսդրական փոփոխությունների կարիք կա: Գաբայանն արձագանքեց, որ Ջրային օրենսգիրքը վերանայելու կամ թեկուզ նորը մշակելու կարիք կա: Նա նաև նշեց՝ որպեսզի լուծեն Սևանի խնդիրը, բազմաթիվ այլ խնդիրներ կան դեռ լուծելու: Կոմիտեի նախագահի խոսքով՝ իրենք չեն կարող պնդել, որ այսօր կամ վաղը ոռոգման համար չեն դիմելու Սևանին, քանի որ այստեղ մի շարք խնդիրներ կան:
20:30 05.08.2025
Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներԼիտվան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը իր տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգեր (ԱԹՍ) տեղակայելու խնդրանքով, լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Մենք խնդրում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են։ Մենք պատրաստ ենք փորձարկել դրանք փոփոխվող հանգամանքներում»,-ասել է նա։ Այս խնդրանքով, ինչպես նշել է Շակալենեն, […] ...
20:20 05.08.2025
Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում էԿամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...
20:13 05.08.2025
«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքումՀայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...
20:04 05.08.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...
19:52 05.08.2025
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...