13:22 28.08.2018
Ազգային ժողովում Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը ներկայացրեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը: Նազարյանը նշեց՝ կառավարությունն առաջարկում է լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել Սևանա լճից ոռոգման համար, քանի որ, ինչպես միշտ, ջուր չկա: Պատգամավորի խոսքերով՝ անցյալ և այս տարվա տարբերությունն այն է, որ անցյալ տարիներին իր հանձնաժողովում նախագիծը հիմնավորվում էր սակավաջրությամբ, ասում էին՝ անձրև չի եղել, երաշտ է և վերջ, այլ պատճառ չէր նշվում, մինչդեռ այսօր հանձնաժողովում բոլորովին այլ պատկեր էր. վերջապես ոլորտի պատասխանատուից լսեցին ոչ միայն եղանակի տեսության հաղորդումներ, այլև իրական պատճառաբանություն՝ ինչու է տարեցտարի լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն առաջանում:
Նազարյանը նշեց պատճառները. առաջին պատճառն, ըստ պատգամավորի, այն է, որ 15 տարի շարունակ՝ ամեն տարի, Արարատյան արտեզյան ավազանից ջրառը գերազանցել է նորման 660 մլն խմ-ով, երկրորդ պատճառն այն է, որ ջրամբարները բարվոք վիճակում չեն, կան ահռելի կորուստներ, դրանից բացի՝ համակարգում լինում են ու կան ջրագողություններ, կան նաև ապօրինի հորեր, ինչպես եղել են տարիներ շարունակ: Պատգամավորի խոսքերով՝ ոչ ճիշտ, անխնա կառավարումը փաստի առաջ է կանգնեցրել, որին հիմա պետք է լուծում տան:
«Կառավարության դիրքորոշումը հետևյալն է, և ես դրա համար ուրախ եմ, որ Սևանա լիճը ոռոգման տարա չէ, և պետք է ամեն ինչ արվի, որ հետագայում ջրառ չանենք: 2000 թվականից առաջ Սևանից ջրառ արվել է ընդամենը 5 մլն խմ: Սրանք Ջրային պետական կոմիտեի պաշտոնական թվերն են: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց, քանի որ իսկապես կա անհրաժեշտություն՝ գյուղատնտեսական հողատարածքները ոռոգելու, բայց այս խնդիրն այլ կերպ պետք է լուծվի, ոլորտում պետք է լինեն կարևոր բացահայտումներ ու բարեփոխումներ, որ Սևանա լիճը պահպանենք, որպես կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ռեզերվ»,- նշեց նա:
20:20 05.08.2025
Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում էԿամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...
20:13 05.08.2025
«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքումՀայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...
20:04 05.08.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...
19:52 05.08.2025
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...
19:45 05.08.2025
Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...