13:59 28.08.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը խորհրդարանի՝ օգոստոսի 28-ի նիստի ժամանակ անդրադարձավ Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությանը: Մելքումյանը նշեց՝ ամենատխուր փաստերից է այն, որ գրեթե յուրաքանչյուր տարի այս ամիսներին քննարկվում է օրենքով սահմանված չափաքանակից դուրս՝ լրացուցիչ ջրառի խնդիրը, ընդ որում՝ ամբողջական չեն քննարկում, ասում են՝ ժամանակ չկա, այգիները չորանում են:
Մելքումյանի խոսքերով՝ կարևոր է անցյալ 10-15 տարիների ընթացքի դինամիկան բերել, ներկայացնել՝ ամեն տարի այդ ջրառին զուգահեռ ի՞նչ է կատարվում ջրամբարաշինության, կորուստների իջեցման, ջրառը կանխելու, կառավարման արդյունավետության ուղղությամբ: Ըստ պատգամավորի՝ ներկայացման մեջ պետք է նշվի, որ այդ զուգահեռ քայլերի արդյունքում հասել են մի կետի, որը դրական է կամ բացասական է:
«Մենք հանձնաժողովում քննարկման ժամանակ քաղաքական որոշման ինստիտուտի մասին խոսեցինք՝ արդյո՞ք ջրպետկոմի կամ պատկան մարմինների տիրույթում եղել է քաղաքական որոշումների ճնշում, որը նվազեցրել է կառավարման համակարգի արդյունավետությունը, թե՞ ցանկացած իշխանություն շահագրգիռ է եղել, որ Սևանից ջուր բաց չթողնենք: Մենք ընթացիկ նորոգումների համար բյուջեում դրել ենք 1 մլրդ, իսկ ջրամբարաշինության խնդիրը փոխկապակցել ենք վարկերի հետ»,- ասաց նա:
Մելքումյանի համոզմամբ՝ խնդրի երկու կողմերը պետք է զուգահեռ գնային, որ հասկանային՝ իրոք անխուսափելի էր Սևանից լրացուցիչ ջրառը, բացի դրանից՝ պետք է հասկանալ՝ ոռոգման ջրի մասին օրենք պե՞տք է, թե՞ ոչ:
«Եթե ոռոգման ջուրը չապահովենք, արդեն պատասխանատվության ինստիտուտ պետք է լինի: Մենք օրենքները չենք քննարկում հայեցողական ձևով, անհրաժեշտ է, որ մենք նախաձեռնենք, օրենքն ընդունենք, որ հաջորդ տարի ասեք՝ այս օրենքի պահանջները չեն կատարվում»,- նշեց ՄԵլքումյանը:
20:30 05.08.2025
Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներԼիտվան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը իր տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգեր (ԱԹՍ) տեղակայելու խնդրանքով, լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Մենք խնդրում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են։ Մենք պատրաստ ենք փորձարկել դրանք փոփոխվող հանգամանքներում»,-ասել է նա։ Այս խնդրանքով, ինչպես նշել է Շակալենեն, […] ...
20:20 05.08.2025
Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում էԿամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...
20:13 05.08.2025
«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքումՀայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...
20:04 05.08.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...
19:52 05.08.2025
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...