Անգամ քարե դարում այդ ձողը չի կարելի օգտագործել նապաստակներին խփելու համար. Տիգրան Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Անգամ քարե դարում այդ ձողը չի կարելի օգտագործել նապաստակներին խփելու համար. Տիգրան Հայրապետյան

10:25 16.03.2018

 Փայտեր, դրոշակներ, ձողեր. իրեղեն ապացույցները, որոնք ներկայացվել են դատարանում, դեռևս չեն ապացուցում ժիրայր Սեֆիլյանի մեղքը, եթե հանցագործությունը չի հասցվել  ավարտին՝ պաշտպանական ճառում ասաց Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Եթե ասենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հանցագործություն է կատարել, նա պետք է կամ դիտավորյալ  գործիքներ ձեռք  բերեր, կամ այլ պայմաններ ստեղծեր հանցագործությունն ավարտելու համար: Որպեսզի Սեֆիլյանին մեղադրեն զանգվածային անկարգությունների  մեջ, պետք է առնվազն  ապացուցեին, թե ինչ գործողություններ  նա  կարող էր կատարել տնից  հայտնաբերված  տասնհինգ  տարվա  հնության ձողերով: Դա դեռ  չի նշանակում, որ նա մտադիր է եղել այդ  ձողերով զանգվածային անկարգություններ կատարել: Ով ասաց որ այդ մահակները ձեռք  չեն բերվել ինչ-որ այլ միջոցառման համար: Ընդ  որում, այդ մահակները ոչ թե  հարձակվելու համար են, այլ պաշտպանվելու, և դրանք կրելը  հանցագործություն չէ՝ ասաց Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: «Փայտյա ձողերը, որոնք գտել է քննչական կոմիտեն, դիտել որպես զանգվածային անկարգության գործիք, աբսուրդ է: Անգամ քարե  դարում այդ  ձողը չի կարելի օգտագործել նապաստակներին խփելու համար: Ամենասարսափելին այն է, որ նման անհեթեթ մտքերը կարող են հայտնվել հանուն Հայաստանի Հանրապետության կայացվող դատավճռի մեջ: Այդ  դեպքում իզուր է  ցանկացած  պաշտպանություն»,- նշեց պաշտպանը:

   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

12:35 09.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

12:26 09.07.2025

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:18 09.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

12:10 09.07.2025

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

12:05 09.07.2025

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...

SHANTNEWS

12:00 09.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP