18:15 08.08.2023
Ի լրումն Մարդու իրավունքների պաշտպանի՝ ««Ակվատեկ»-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրության արդյունքները» վերտառությամբ հրապարակման՝ պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ հասարակության կողմից թյուրըմբռնում առաջացրած «ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է» արտահայտությունը տեքստի չորրորդ պարբերությունից հանվել է՝ նկատի ունենալով այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է տեղեկատվության փոխանցման այնպիսի մեթոդաբանությունը, որը չի ձևավորի զգայուն թեմաների առնչությամբ թյուրըմբռնում:
Պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պատշաճ իրացումը հավասար հիմունքներով։ Այդ հանգամանքը բազմիցս արձանագրվել է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում, այնպես էլ նշված դեպքի կապակցությամբ Պաշտպանի կողմից տարածված հաղորդագրություններում: Մատչելիության սկզբունքն, ինքնին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար հավասար հնարավորությունների ապահովման ու խտրականության բացառման նպատակ է հետապնդում։
Որպես կոնվենցիոն ընդհանուր ու հիմնարար սկզբունք՝ մատչելիության սկզբունքից բխում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, հանրությանը մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների մատչելիությունը՝ երաշխավորելով դրանց արդյունավետ ու հավասար հիմունքներով հասանելիությունն ու հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության հարգանքը։ Մատչելիության մերժումը խտրականության դրսևորում է։
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդծում է, որ պետությունը պետք է պատշաճ քայլեր ձեռնարկի հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու համար: Այդ նպատակով պետությունը պետք է իրացնի համապատասխան կառուցակարգեր, որպիսի հարցերը բազմիցս ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Ավելին, միջադեպն ազդակ է հանդիսացել Պաշտպանի կողմից իրավասու մարմիններին խնդիրը ևս մեկ անգամ բարձրաձայնելու և այդ առնչությամբ շուտափույթ քայլեր ձեռնարկելու պահանջով դիմելու համար:
Ընդ որում, վերը նշված չափանիշների պահպանումը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններին: Ինչ վերաբերում է նախորդ հաղորդագրության շրջանակներում օգտագործված «ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է» ձևակերպմանը, հարկ ենք համարում արձանագրել, որ այն օգտագործվել է ոչ թե ընդհանրապես մատչելիության խնդիրները խտրականության արգելքի սկզբունքից դուրս դիտարկելու, այլ կոնկրետ անձանց նկատմամբ ընկերության աշխատակիցների վերաբերմունքը մատնանշելու նպատակով՝ նկատի ունենալով սույն միջադեպի հանգամանքները և այդ առնչությամբ տարածվող տարատեսակ հրապարակումները: Շնորհակալություն ենք հայտնում թյուրըմբռնման մասին բարձրաձայնած բոլոր գործընկերներին:
16:14 17.05.2025
Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Նեյմարը16:14 17.05.2025
Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան ՆեյմարըԲրազիլացի հարձակվող Նեյմարը կերկարաձգի «Սանթոսի» հետ իր պայմանագրի ժամկետը, հաղորդում է TNT Sports Brasil-ը, փոխանցում է armsport.am-ը: 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այն կերկարաձգվի ևս մեկ տարով։ Նեյմարը «Սանթոսի» ակադեմիայի սան է։ Նա վերադարձավ ակումբ 2025 թվականի հունվարին։ Այդ ժամանակվանից ի վեր բրազիլացին թիմի կազմում անցկացրել է ինը […] ...
16:00 17.05.2025
Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանըՄայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա. Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը […] ...
15:57 17.05.2025
Ֆինլանդիայում բախվել է երկու ուղղաթիռԵրկու ուղղաթիռ է բախվել Ֆինլանդիայի արևմտյան Eura օդանավակայանում և ընկել գետնին, հայտնում է Yle-ն՝ հղում անելով տեղի փրկարար ծառայությանը։ «Eura օդանավակայանում բախվել է երկու ուղղաթիռ և ընկել գետնին: Տարածաշրջանային փրկարար ծառայության իրավիճակային կենտրոնի տվյալներով՝ դեպքի վայրում այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում»,- հայտնում է հեռարձակողը։ Ինչպես նշվում է, դեպքի մասին հաղորդումը փրկարար ծառայությունը ստացել է […] ...
15:40 17.05.2025
Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը. ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. «Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը, որոնք ուղղված են մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»,-X-ի […] ...
15:25 17.05.2025
Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-13-ը, Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ՝ նախատեսված ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հետևեք մեզ՝ միջոցառումների ժամանակացույցին ծանոթանալու և մեզ միանալու համար»,-ասվում է հաղորդագրությունում: ...
15:12 17.05.2025
Երևան-Մոսկվա այցեր. արդյո՞ք նոր փուլ է հայ-ռուսական հարաբերություններումՄայիսի 9-ին վարչապետի Մոսկվա այցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Ոչ միայն այցի, այլև հայ-ռուսական հարաբերությունների մասին տրամագծորեն տարբեր կարծիքներ հնչում էին դեռ շաբաթներ առաջ: Հայտարարություն հնչեց նույնիսկ Եվրոպական միությունից: Այդուհանդերձ այցը կայացավ: Ի՞նչ է սա նշանակում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների համար: Այս ու այլ հարցեր քննարկվել են «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար Արմինե […] ...