09:45 09.08.2023
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում արձանագրվել են օտարման ոչ ենթակա ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարելու դեպքեր:
2023 թվականի մայիս-հունիս ամիսներին Դատախազությունը մի շարք հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ վարչական և հակակոռուպցիոն դատարաններ:
Մասնավորապես՝
Րաֆֆի 22 հասցեում գտնվող Վահան Զատիկյանի անվան այգու 290.0 քմ մակերեսով հողամասում կառուցված 571.8 քմ մակերեսով ինքնակամ կառույցը Երևանի քաղաքապետի 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ համարվել է Երևանի սեփականություն, և հաջորդ տարի Մ.Շ.-ն, որպես սեփականություն, Երևան համայնքից ձեռք է բերել հողամասն ու շինությունը: Օրենսդրության պահանջների խախտմամբ կայացված որոշումն անվավեր ճանաչելու նպատակով Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:
Երևանի քաղաքապետի 2010 թվականի հուլիսի 22-ի 3388-Ա որոշմամբ՝ օտարվել են Անդրանիկի 121/8 հասցեում, իսկ 2013 թվականի մայիսի 17-ի 2480-Ա որոշմամբ՝ Անդրանիկի 123/5 և 121/8 հասցեներում գտնվող «Իտալական» այգու հողամասերը, այն դեպքում, երբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով՝ բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերն արգելվում է սեփականության իրավունքով փոխանցել քաղաքացիներին և իրավաբանական անձանց: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը Երևանի քաղաքապետի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով 3 հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:
Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ոչ գույքային պահանջներով 2 հայցադիմում՝ Անդրանիկի 43 հասցեի և դրան հարակից տարածքներում ինքնակամ կառույցները քանդելու պահանջով, քանի որ ինքնակամ կառույցները հետագայում ևս Հողային օրենսգրքի սահմանափակումներով պայմանավորված՝ ենթակա չէին օրինականացման:
Երևանի քաղաքապետի 2004 թվականի մայիսի 11-ի 799-Ա որոշմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին օգտագործման իրավունքով տրամադրվել է Բաբաջանյան 304 հասցեում գտնվող 8760 քմ մակերեսով «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ իր հողամասով: Համայնքի ավագանու 2004 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ՝ օտարվել է «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊԸ-ին: Հայցադիմումներ են ներկայացվել Վարչական և Հակակոռուպցիոն դատարաններ:
2008 թվականի ապրիլի 16-ի 113-Ա որոշմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանին Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (քաղաքացիներինև իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր) արգելքի պայմաններում՝ Երևան քաղաքի Ջամբուլի 29 և 29/3 հասցեում գտնվող 0.515193 հա հողատարածքը տրամադրել է Ա.Հ.-ին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում փորձագետի եզրակացությամբ հաստատվել է, որ վերոնշյալ հողատարածքը նախատեսված է եղել էլեկտրահաղորդիչ գծերի համար: Վարչական դատարանը վարույթ է ընդունել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 2008 թվականի ապրիլի 16-ի որոշումն անվավեր ճանաչելու, Կադաստրի կոմիտեում կատարված իրավունքի պետական գրանցումներն ու սեղանամատյանի գրառումները վերացնելու պահանջներով հայցադիմումը:
Շահումյանի շրջանի Հաղթանակի գյուղխորհրդի կողմից 1990 թվականի հունիսի 13-ին և 1997 թվականի հոկտեմբերի 24-ին Հաղթանակ թաղամասում որոշ հողօգտագործողների տրամադրվել են հողի սեփականության իրավունքի պետական ակտեր՝ վավերացված «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂ. ՀԱՄԱՅՆՔԻ Փ. Բ. Ը.» կնիքով: Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքը «փակ բաժնետիրական ընկերության» կազմակերպաիրավական ձև չի ունեցել և չէր կարող պարունակել «ՓԲԸ» գրառումը: 2022 թվականին հողօգատգործողները սեփականության իրավունքի պետական ակտերը ներկայացրել են Երևանի քաղաքապետարան: 2023 թվականի հունիսի 23-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:
16:00 17.05.2025
Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանըՄայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա. Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը […] ...
15:57 17.05.2025
Ֆինլանդիայում բախվել է երկու ուղղաթիռԵրկու ուղղաթիռ է բախվել Ֆինլանդիայի արևմտյան Eura օդանավակայանում և ընկել գետնին, հայտնում է Yle-ն՝ հղում անելով տեղի փրկարար ծառայությանը։ «Eura օդանավակայանում բախվել է երկու ուղղաթիռ և ընկել գետնին: Տարածաշրջանային փրկարար ծառայության իրավիճակային կենտրոնի տվյալներով՝ դեպքի վայրում այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում»,- հայտնում է հեռարձակողը։ Ինչպես նշվում է, դեպքի մասին հաղորդումը փրկարար ծառայությունը ստացել է […] ...
15:40 17.05.2025
Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը. ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. «Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը, որոնք ուղղված են մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»,-X-ի […] ...
15:25 17.05.2025
Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-13-ը, Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ՝ նախատեսված ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հետևեք մեզ՝ միջոցառումների ժամանակացույցին ծանոթանալու և մեզ միանալու համար»,-ասվում է հաղորդագրությունում: ...
15:12 17.05.2025
Երևան-Մոսկվա այցեր. արդյո՞ք նոր փուլ է հայ-ռուսական հարաբերություններումՄայիսի 9-ին վարչապետի Մոսկվա այցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Ոչ միայն այցի, այլև հայ-ռուսական հարաբերությունների մասին տրամագծորեն տարբեր կարծիքներ հնչում էին դեռ շաբաթներ առաջ: Հայտարարություն հնչեց նույնիսկ Եվրոպական միությունից: Այդուհանդերձ այցը կայացավ: Ի՞նչ է սա նշանակում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների համար: Այս ու այլ հարցեր քննարկվել են «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար Արմինե […] ...