16:16 28.08.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն օգոստոսի 28-ին խորհրդարանի արտահերթ նիստում արձագանքեց «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի ելույթին: Նա նշեց՝ 2011թ., երբ Սևանի մակարդակն արդեն 4 մետրով բարձր էր, դա տալիս էր Արփա-Սևան թունելը վերանորոգելու հնարավորություն: Պատգամավորի խոսքերով՝ բոլոր փաստաթղթերը պատրաստ են եղել 2007-ին: Դա, ըստ պատգամավորի, մտածված գործողություն էր, այն է՝ սկզբում ջրի մակարդակը բարձրացնել, ապա թունելը վերանորոգել, քանի որ վերանորոգման ընթացքում թունելով ջուր չի կարող տեղափոխվել:
Ըստ պատգամավորի՝ երբեք չի կարելի քննարկել Սևանա լճից գյուղատնտեսության նպատակով ջրի բացթողնման հարցը, քանի որ դրա պատասխանը միանշանակ դրական է: Հակոբյանի խոսքերով՝ մեր ոռոգման համակարգը կառուցված է Սևանա լճից ջուր բաց թողնելու վրա և այդ ջուրը պետք է բաց թողնվի այնքան ժամանակ, մինչև ոռոգման այլ աղբյուր ունենանք, սակայն պետք է միշտ մտածել ջուրը բաց թողնելու և արդյունավետ օգտագործելու մասին:
«Ոռոգման նպատակով ջրի բացթողումը կատարվում է 2001-ից սկսած, երբ մենք ընդունել ենք օրենքը, մինչ այդ ջուրը բաց է թողնվել բոլոր նպատակներով՝ և՛ էներգետիկ, և՛ ոռոգման: Խորհրդային տարիներին Սևանից ոռոգման նպատակով տարեկան 400-500 մլն խմ ջուր է բաց թողնվել, 90-ականներին՝ 1 միլիարդ, 1․2 – 1․3 մլրդ խմ ջուր, այսինքն՝ Սևանը այն պահուստն է, որին դիմում ենք, երբ նեղն ենք ընկնում ազգովի կամ պետականությամբ»,- նշեց Հակոբյանը:
Դիմելով վարչապետին՝ Հակոբյանը հիշեցրեց՝ գյուղացիները նրան ասել են, որ այս տարի ջուրը քիչ է եղել, հետևաբար կոմիտեն ջուրը խնայել է: Ու քանի որ գյուղացիները բողոքում են, ըստ պատգամավորի, խնայելը հարցի մի կողմն է, քիչ ջուրը՝ մյուս և հարց է առաջանում՝ արդյո՞ք ճիշտ է, որ 800 մլն դրամ ծախսվի՝ Սևանա լճից 40 կամ 36 մլն խմ ջուր չվերցնելու համար:
«Այստեղ քննարկելու խնդիր կա: Ես կառաջարկեմ, որ կառավարությունն այդքան փող չծախսի, Սևանից վերցնի լրացուցիչ ջուր՝ եկող տարի վերադարձնելու պայմանով»,- ասաց նա՝ հավելելով, որ նախորդ տարվա տեղումների պատճառով գրունտային ջրերն այս տարի մոտ 20 տոկոսով պակաս են:
20:30 05.08.2025
Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներԼիտվան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը իր տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգեր (ԱԹՍ) տեղակայելու խնդրանքով, լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Մենք խնդրում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են։ Մենք պատրաստ ենք փորձարկել դրանք փոփոխվող հանգամանքներում»,-ասել է նա։ Այս խնդրանքով, ինչպես նշել է Շակալենեն, […] ...
20:20 05.08.2025
Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում էԿամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...
20:13 05.08.2025
«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքումՀայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...
20:04 05.08.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...
19:52 05.08.2025
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...