Ողջունելի է, որ ՀՀ-ն նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և նամակում պաշտոնապես ընդգծում է նաև ցեղասպանության կանխարգելման նպատակը. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Ողջունելի է, որ ՀՀ-ն նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և նամակում պաշտոնապես ընդգծում է նաև ցեղասպանության կանխարգելման նպատակը. Արայիկ Հարությունյան

12:38 12.08.2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է որ վերջին օրերին նկատվում է Արցախի հարցի հանդեպ միջազգային ուշադրության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման նշանակալի աճ:  Նա առանձնացրել է մի շարք կետեր, որոնք հատկապես հայտնվել են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

«Մասնավորապես՝
• Ողջունելի է, որ, հաշվի առնելով նաև Արցախի Հանրապետության իշխանությունների հորդորները, Հայաստանի Հանրապետությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ԱԽ արտահերթ նիստ գումարելու հայցով: Կարևոր է, որ նամակում պաշտոնապես ընդգծվում է նաև ցեղասպանության կանխարգելման նպատակը:
• Ողջունելի է նաև ՄԱԿ-ի մի խումբ փորձագետների հայտարարությունը, որով ընդգծում են Լաչինի միջանցքի բացման և բոլոր անհատների անվտանգության, արժանապատվության ու բարօրության ապահովման հրատապ անհրաժեշտությունը:
• Ակնհայտ է, որ միջազգային հանրությանն ուղղված իմ վերջին ուղերձը և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը մեծ արձագանք են գտել միջազգային լրատվամիջոցներում: Արդյունքում, տասնյակ առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են առկա իրավիճակին և ներկայացրել Արցախի իշխանությունների ու առաջատար փորձագետների գնահատականներն ու կոչերը ընթացող ցեղասպանության վերաբերյալ:
• Կարևոր փորձագիտական կարծիք ու հորդոր էր պարունակում նաև հայտնի ցեղասպանագետների հայտարարությունը, որը շեշտադրում է անհապաղ և վճռական գործողությունների անհրաժեշտությունը՝ կանխելու ցեղասպանությունը Արցախի ժողովրդի հանդեպ:
Իհարկե, այս և ավելի վաղ օրերին արվել են նաև այլ հայտարարություններ մի շարք միջազգային կազմակերպությունների ու պետությունների ներկայացուցիչների կողմից, որոնցում տեսանելիորեն աճում է միջազգային գործնական քայլերի կատարման հրատապության ընկալումը: Անշուշտ, ժամանակը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, և հապաղումն արժենում է մարդկային կյանքեր ու տառապանքներ:
Մենք հորդորում և պահանջում ենք բոլոր հիմնական դերակատարներից չհապաղել և չսպասել ավելի լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական ու արդյունավետ քայլերի՝ այս ցեղասպանության հետագա ընթացքը կասեցնելու համար»,-գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

17:30 28.06.2025

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

17:17 28.06.2025

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում

Ռումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

17:10 28.06.2025

Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

17:00 28.06.2025

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

16:45 28.06.2025

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

16:30 28.06.2025

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...

BACK_TO_TOP