Ողջ գիշեր Աֆրինում հրթիռակոծություններ են եղել. կան զոհեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Ողջ գիշեր Աֆրինում հրթիռակոծություններ են եղել. կան զոհեր

14:02 16.03.2018

Երեկ ողջ գիշեր Աֆրինի կենտրոնական հատվածները ծանր հրթիռակոծությունների թիրախ են դարձել: Այս մասին տեղեկությունը հայտնում է «Ալ մարսադ ալ սուրի» կայքը:

Աղբյուրը նաև նշում է, որ թուրքական բանակի կողմից կատարված հրթիռային հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին Աֆրինն ամբողջությամբ պաշարելու մասին:

Թուրքիայի զինված  ուժերը հունվարին սկսել են «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ շրջանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելական կործանիչները նոր հարձակումներ են իրականացրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա

16:45 28.04.2024

Իսրայելական կործանիչները նոր հարձակումներ են իրականացրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները նոր հարձակումներ են իրականացրել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված թևի թիրախների վրա։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ հաղորդագրության՝ հարավային Լիբանանի Մարկաբա գյուղի մերձակայքում գտնվող ռազմական ենթակառուցվածքները խոցվել են։ Բացի այդ, «Հեզբոլլահ»-ի օբյեկտի վրա հարձակում է տեղի ունեցել նաև Սարուբբին գյուղի մոտ, հայտնում է բանակը: ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ

15:50 28.04.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական […] ...

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

14:36 28.04.2024

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար: Կատարի ԱԳ նախարարությունում Արարատ Միրզոյանին ողջունել է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին: ...

Պաղեստինի նախագահը հայտնել է, որ իսրայելական գործողությունը Ռաֆահում կսկսվի մոտ օրերս

14:16 28.04.2024

Պաղեստինի նախագահը հայտնել է, որ իսրայելական գործողությունը Ռաֆահում կսկսվի մոտ օրերս

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կարծում է, որ իսրայելական ռազմական գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում կսկսվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Այս մասին նա հայտարարել է Էր Ռիադում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստի շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մի քանի օրից Իսրայելը ռազմական գործողություն կսկսի Ռաֆահ քաղաքում, քանի որ Գազայում մնացած բոլոր պաղեստինցիները հավաքվել […] ...

«Ռմբակոծություն» մթնոլորտից. Չինաստանում հսկայական չափի կարկուտ է տեղացել

12:40 28.04.2024

«Ռմբակոծություն» մթնոլորտից. Չինաստանում հսկայական չափի կարկուտ է տեղացել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. ««Ռմբակոծություն» մթնոլորտից: Չինաստան, Գուանդուն նահանգ»: ...

Գազայում վեց ամսվա ընթացքում ավելի շատ երեխա է մահացել, քան չորս տարվա ընթացքում աշխարհի բոլոր հակամարտություններում

12:05 28.04.2024

Գազայում վեց ամսվա ընթացքում ավելի շատ երեխա է մահացել, քան չորս տարվա ընթացքում աշխարհի բոլոր հակամարտություններում

Գազայի հատվածում վերջին վեց ամսվա ընթացքում սպանված երեխաների թիվը ցնցող է, ՏԱՍՍ-ին տված հատուկ հարցազրույցում ասել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ Նա նշել է, որ պատերազմական պայմաններում շատ դժվար է ճշգրիտ տվյալներ ստանալը։ «Բայց ես կարծում եմ, որ հրապարակված թվերը (ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ Գազայում զոհերի […] ...

BACK_TO_TOP