18:34 14.08.2023
Սեպտեմբերից Հայաստանի վեց մարզերի և մայրաքաղաք Երևանի 16 ավագ դպրոցներում կմեկնարկի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը։ Այն մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից:
Այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, «ԱԲ սերունդ» ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, պետական տարբեր գերատեսչություններից, ակադեմիական և ինդուստրիալ ոլորտներից։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել FAST հիմնադրամին քրտնաջան աշխատանքի, արդյունավետ համագործակցության համար և հույս հայտել, որ դպրոցների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ծրագիրը շարունակական կլինի:
«Շատ ուրախ եմ, որ արդեն ունենք այնպիսի ծրագիր, որը թույլ է տալիս մի քանի ուղղությամբ աջակցել մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումներին: Տեխնոլոգիական և մաթեմատիկական կրթության զարգացմամբ ստեղծվում են էապես նոր գործիքներ և պայմաններ, որոնք նպաստում են ԲՏՃՄ կրթության որակի բարելավմանը: Կարևորում եմ, որ ծրագիրն իր գործիքակազմով ամբողջությամբ համապատասխանում է նոր չափորոշչին. նախագծային ուսուցում, կրեդիտային համակարգ, ճկուն ու նորարար մոտեցումներ: Այս ամենը մեր ուսուցիչների և աշակերտների համար ստեղծելու է բոլորովին նոր միջավայր: Գիտակցում ենք, որ դժվարին ճանապարհ ենք անցնելու, բայց արդյունքները գերազանցելու են մեր սպասելիքները»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանը ծրագիրը կարևոր է համարել նաև ուսուցիչների կարողությունների զարգացման տեսանկյունից.
«Վերապատրաստվելու են թե՛ «Մաթեմատիկա», թե՛ «Ինֆորմատիկա» դասավանդող ուսուցիչները, որպեսզի կարողանան իրականացնել այդ ավելի բարդ ծրագրերի դասավանդումը դպրոցներում»:
Նախարարը հատուկ ընդգծել է համագործակցությունը մասնավոր հատվածի հետ, քանի որ արհեստական բանականության ուսուցումը դպրոցներում իրականացնելու են ոլորտային ընկերությունների ներկայացուցիչները. «Այս առումով Հայաստանը առաջամարտիկ է, որովհետև առաջին երկրներից ենք, որտեղ արհեստական բանականությունը՝ որպես ծրագրային դասընթաց ներդրվելու է դպրոցներում»:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև այն դպրոցների ուսուցիչներին, որոնք ընդգրկված են ծրագրում. «Յուրաքանչյուր նոր կրթական ծրագիր ենթադրում է լրացուցիչ աշխատանք. շնորհակալ եմ ուսուցիչներին և տնօրեններին սրտացավության, հավելյալ ջանքերի և կրթությանը տրվող կարևորության համար»:
«Հաշվի առնելով աշխարհում արհեստական բանականության ոլորտի սրընթաց զարգացումներն ու մեր հավակնությունները կարևոր տեղ զբաղեցնելու աշխարհի ԱԲ քարտեզի վրա՝ մենք մեր գործընկերների հետ հանձն առանք այս ծրագիրը: «ԱԲ սերունդ»-ը կօգնի, որ մեր երեխաներն ու երկիրն ապագայում մրցունակ լինեն աշխարհի մակարդակով: Հավատում ենք, որ ծրագիրը հաջողելու է, և կարճ ժամանակում հասանելի է դառնալու հանրապետության բոլոր դպրոցներում, ինչն էլ կնպաստի երկրում համակարգային փոփոխությանը»,- ասել է FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:
Այս ուսումնական տարվանից ծրագրին միանալու են Արմավիրի մարզի երկու, Գեղարքունիքի` մեկ, Լոռու` երեք, Կոտայքի` չորս, Սյունիքի` մեկ, Շիրակի` երկու և Երևանի երեք կրթական հաստատությունները՝ ԱԲ կրթությունը հասանելի դարձնելով շուրջ 300 աշակերտի։
«ԱԲ սերունդ» ծրագիրը նպատակ ունի ստեղծելու արհեստական բանականության ոլորտի գիտնականի ու նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Ծրագիրը ներդրվում է ավագ դպրոցների 10-րդ դասարանում. աշակերտները կուսումնասիրեն խորացված մաթեմատիկա, ծրագրավորում՝ «Python» լեզվի հիման վրա, արհեստական բանականություն՝ ընդհանուր և խորացված ծրագրով: 10-րդ դասարանի ավարտին գիտելիքի ստուգման արդյունքներով աշակերտները կարող են շարունակել ԱԲ կրթությունը՝ խորացնելով գիտելիքները տարբեր ուղղություններով: Արդեն 12-րդ դասարանում կիրականացնեն պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում։
Ծրագիրը միտված է ապահովելու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։
Նախատեսվում են նաև դասավանդողների վերապատրաստումներ և մենթորական ծրագիր՝ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ։
Ծրագրի փորձարարական ժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս ամիսը, որից հետո այն նախատեսվում է ընդլայնել ու հասանելի դարձնել ավելի շատ դպրոցների և մեծաթիվ աշակերտների համար:
Միջոցառման ավարտին «Արհեստական բանականության սերունդ» ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրեններին հանձնվել են հավաստագրեր:
«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրում ընդգրկված են Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ․ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը, «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցը, Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցը, Լոռու մարզի ՀԱՊՀ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը, Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը, Կոտայքի մարզի Չարենցավանի Մ․ Մաշտոցի անվան ավագ դպրոցը, Հրազդանի Հ․ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցը, Հրազդանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցը, Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ դպրոցը, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը, Գյումրու տնտեսագիտական վարժարանը, Երևանի թիվ 198 ավագ դպրոցը, Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցն ու Եվրասիա հենակետային վարժարանը։
17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմում17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմումՌումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...
17:10 28.06.2025
Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...
17:00 28.06.2025
Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույսՀամայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...
16:45 28.06.2025
4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...
16:30 28.06.2025
Լեհաստանի նախագահը ժամանել է ԿիևԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...
16:17 28.06.2025
Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումըՀունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...