1 միլիարդ եվրո՝ TANAP գազատարի շինարարության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+17.09 oC

1 միլիարդ եվրո՝ TANAP գազատարի շինարարության համար

17:57 16.03.2018

Եվրոպական ներդրումային բանկի (EIB) տնօրենների խորհուրդը հաստատել է 932 մլն եվրոյի վարկը` «Տրանս Անատոլիական» գազատարի շինարարության համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան», հայտարարվել է մարտի 16-ին: Ավելի վաղ վարկի տրամադրումը հաստատվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Համաշխարհային բանկի և ենթակառուցվածքների ներդրումների ասիական բանկի կողմից: Գազատարի շինարարության բյուջեն ընդհանուր առմամբ գնահատվում է 8.6 մլրդ դոլար: Շուրջ 2 հազար կմ երկարությամբ «Տրանս Անատոլիական» գազատարը նախատեսված է վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմանները տարածվող «Շահ Դենիզ» դաշտից ադրբեջանական գազի տեղափոխման համար: Հիշեցնենք, որ գազատարի հիմնարկեքը տեղի է ունեցել 2015 թ. մարտին՝ Թուրքիայի Կարս նահանգում:  Գազատարի թողունակությունը կկազմի տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր, որից 10 միլիարդ խորանարդ մետրը կուղղվի Եվրոպա, 6 միլիարդ խորանարդ մետրը՝ Թուրքիա: Ապագայում խողովակի հզորությունը կհասնի տարեկան 24 միլիարդ խորանարդ մետրի, ապա`31 միլիարդի: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին

16:28 06.05.2024

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային միջազգային խորհրդաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ատոմային էներգիայի 30-րդ ազգային և առաջին միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 6-ից մինչև 8-ը՝ Իրանի Սպահան քաղաքում։ Նախատեսվում է, որ միջոցառման շրջանակում Գրոսին բանակցություններ կվարի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության […] ...

«Գործակալների օրենքի» ընդունման դեպքում Վրաստանի եվրանդամակցությունն անհնար կդառնա. Օ’Բրայեն

11:03 06.05.2024

«Գործակալների օրենքի» ընդունման դեպքում Վրաստանի եվրանդամակցությունն անհնար կդառնա. Օ’Բրայեն

«Վրաստանն անցյալ աշնանը հայտարարեց, որ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Դա հնարավոր չի լինի, եթե Վրաստանի կառավարությունը որոշի Ռուսաստանի ցանկությունների հիման վրա օրենքներ ընդունել»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ’Բրայենը: Նրա խոսքով, եթե ​​օրենքը վերջնականապես ընդունվի, ԱՄՆ-ին ամեն բան պարզ կդառնա. «Եթե ​​Վրաստանի կառավարությունն ասի, որ չեն […] ...

Թուրքիան հայտարարել է Եվրոպա ռուսական գազ արտահանելու պատրաստակամության մասին

22:22 04.05.2024

Թուրքիան հայտարարել է Եվրոպա ռուսական գազ արտահանելու պատրաստակամության մասին

Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքը երկրին թույլ կտա հեղուկ բնական գազ արտահանել Ռուսաստանից և Ադրբեջանից Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գազաբաշխողների ասոցիացիայի (GAZBİR) ղեկավար Յաշար Արսլանը՝ մեջբերում է «ՌԻԱ նովոստին»։ Նախօրեին խորհրդարանը կողմ է քվեարկել օրինագծին, որը «հեղուկացում» բառը կավելացնի Թուրքիայի բնական գազի շուկայավարման մասին օրենքին: Փորձագետի կարծիքով, փոփոխությունները Թուրքիային թույլ կտան LNG մատակարարել եվրոպական, […] ...

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

21:21 04.05.2024

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը X-ի հարթակում գրել է. «Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է տարածքային ամբողջականության խախտման վտանգը, յուրաքանչյուրն ապակայունացման մանևրների թիրախում է, ընտրում են Եվրոպան: Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրամիության հետ նրանց մերձեցման գործում»: 🇬🇪🇦🇲🇺🇦🇲🇩🇪🇺 Géorgie, Arménie, Ukraine, Moldavie, chacune menacées dans leur intégrité territoriale, chacune cibles par des […] ...

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

20:40 04.05.2024

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը հայտնում է Արցախի հայկական բնակավայրերի պատմության կեղծման ու մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքի մասին: «Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ճգնաժամը դադարեցնելու համար

16:40 04.05.2024

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ճգնաժամը դադարեցնելու համար

ԱՄՆ-ն այն երկրներից է, որը կարող է նպաստել Գազայի հատվածի ճգնաժամի արագ կարգավորմանը։ Դա անելու համար նա պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը։ «Կողմերից մեկը, որը կդադարեցնի այս պատերազմը, ԱՄՆ-ն է: Նա պետք է մեծացնի ճնշումը Իսրայելի վրա», – մեջբերում է քաղաքական գործչի խոսքը Haber […] ...

BACK_TO_TOP