Սևանից ջրառի մեկնարկին զուգահեռ մարզերում աշխատանքային խմբեր կձևավորվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Սևանից ջրառի մեկնարկին զուգահեռ մարզերում աշխատանքային խմբեր կձևավորվեն

21:15 28.08.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներին, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացին վերաբերող հարցեր:

Նախարարը հանձնարարել է հետևողական լինել համայնքներում հարկերի վճարման, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պարտքերի մարման գործընթացների նկատմամբ, նշելով, որ որքան մեծ լինեն համայնքային բյուջեները, այնքան համայնքներում  ավելի շատ ծրագրեր կարելի է իրականացնել:

Խորհրդակցության ընթացքում հերթական անգամ առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերվել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացի նկատմամբ: Մասնավորապես` տեղեկացվել է, որ նախորդ շաբաթ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանություն է ստացել 35 ծրագիր, քննարկման է ներկայացվել ևս 41-ը։ Ֆինանսավորման գործընթացներն արդեն մեկնարկել են 25 ծրագրի համար: Նախարարը կարևորել է ծրագրի մասին հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման և այս ուղղությամբ արդյունավետ և համակարգված աշխատանքների կազմակերպման հարցերը:

Ի թիվս օրակարգային մյուս հարցերի` քննարկվել  է  «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպումը համայնքներում: Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարևորվել է  շաբաթօրյակի հստակ սխեմաների, ինչպես նաև ըստ տարածքների պահանջվող տեխնիկայի վերաբերյալ հստակ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը:

Խոսելով մարզային (համայնքային) ենթակայության սոցիալական աջակցության տարածքային մարմիններում նպաստառուներին գումարների հատկացման գործընթացների օրինականության մասին` նախարար Պապիկյանը հորդորել է մարզպետներին անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել իրավապահ մարմիններին` այս կառույցներում հնարավոր չարաշահումները բացահայտելու նպատակով:

Հաշվի առնելով Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը` Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել ոռոգման նպատակով տրամադրվող ջրի քանակի, դրա նպատակային և համաչափ բաշխման հետ կապված հարցերը և մինչև ոռոգման սեզոնի ավարտը 10-օրյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին։ Այս համատեքստում  քննարկել գյուղացիական տնտեսություններին ոռոգման նպատակով ջուրը նպատակային օպտիմալ քանակով տրամադրելու, ինչպես նաև դրա այլընտրանքային տարբերակների վերաբերյալ հարցերը և արդյունքների մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել: Ոռոգման ջրի վատնումները բացառելու նպատակով նախարարը հանձնարարել է Սևանից ջրառի մեկնարկին զուգահեռ մարզերում աշխատանքային խմբեր ձևավորել և տեղերում պարբերական այցեր իրականացնել:

Խորհրդակցության ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ խնդիր է դրված հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներն ապահովել  պատշաճ պայմաններ ունեցող հասարակական զուգարաններով։ Մարզպետներին հանձնարարվել  է ուսումնասիրել մարզի տարածքում, ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված առևտրի կետերում առկա հասարակական զուգարանների համապատասխանությունը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի  պահանջներին և տեղեկացնել ուսումնասիրության արդյունքների մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP