17:30 22.08.2023
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն օգոստոսի 22-ին խորհրդարանում հանդիպել է Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպված, ԵՄ-ի եւ DAAD-ի Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության համաֆինանսավորմամբ իրականացվող Ժան Մոնե «Միջազգային եւ ԵՄ իրավունքի եւ քաղաքականության արդի մարտահրավերները. անվտանգության եւ մարդու իրավունքների ճգնաժամերը եվրոպական հարեւանության երկրներում» ամառային դպրոցի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
Արման Եղոյանը ողջունել է արտասահմանցի ուսանողների այցը Երեւան եւ մեծ ոգեւորությամբ ընդունել երիտասարդների` պետական կառավարման համակարգի նկատմամբ ցուցաբերած ակտիվությունը: Պատգամավորը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքը, Հայաստան-ԵՄ համագործակցության ուղղությունները, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման արդյունքում կատարված բարեփոխումներն ու ոլորտային փոփոխությունները: Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունն այսօր ամենաբարձր մակարդակի վրա է:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ մասնակիցների հնչեցրած բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են միջազգային իրավունքին, օրենսդրական գործընթացներին, ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը: Ակտիվ քննարկվել են նաեւ արտաքին քաղաքական ոլորտում առկա խնդիրները, հարեւան պետությունների հետ համագործակցության հնարավորություններն ու մարտահրավերները:
Ծրագրի ղեկավար, դոկտոր Աննա Խվորոստիանկինան նշել է, որ ծրագրի նպատակն է իրականացնել Եվրոպական իրավունքի խորացված ուսուցում նաեւ ոչ իրավաբանական կրթությամբ ուսանողների համար, խթանել հետազոտական աշխատանքներով զբաղվելը եւ համախմբել տեղական ակադեմիական համայնքը:
15:18 14.07.2025
Բերդ համայնքի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
15:12 14.07.2025
Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և իր միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։ «Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Մեր կապերն ավելի սերտ են, քան […] ...
14:57 14.07.2025
Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ եւ ընդլայնված խոսակցություն է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ ...
14:51 14.07.2025
Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի հասունացումը և բերքահավաքը։ Սկսվել է ծխախոտի վերին տերևների առաջացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն ոռոգում։ Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի և եգիպտացորենի հասունացումը, շարունակվել է […] ...
14:45 14.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները: Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել […] ...