Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ

18:50 25.08.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ:

Հանդիպման ընթացքում նա խոսել է քաղաքական գործիչների պատասխանատվությունից, քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին հանդիպող խոչընդոտներից եւ այն դասերից, որոնք պետք է քաղել այդ դժվարին ուղին անցնելիս:

«Ձեռքբերումներ ունենալու համար լինել նպատակասլաց, զինվել գիտելիքներով, չկոտրվել ձախողումներից եւ տիրապետել խոսքի արվեստին»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:

Պատասխանելով պատանիների հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է ելույթների տեսակներին եւ դպրոցական գիտելիքների այն անհրաժեշտ պաշարին, որը հետագայում զարգացնելու դեպքում քաղաքական գործիչը կարող է լավ հռետոր դառնալ եւ ազդեցիկ ելույթներ ունենալ: Ալեն Սիմոնյանն աշակերտներին խորհուրդ է տվել ելույթ գրելիս հիմնական ասելիքը թողնել վերջում, որովհետեւ մարդիկ ավելի տպավորվում են կարեւոր միտքը վերջում լսելիս: Նա առաջարկել է հեռու մնալ մեջբերումներից եւ ունենալ սեփական մոտեցում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ: Խորհրդարանի ղեկավարը հավելել է՝ ասելիքը տեղ հասցնելու ճանապարհին ամենակարեւորը մարդկանց աչքերին նայելն է՝ հասկանալու համար՝ արդյո՞ք ամբողջապես ընկալվեց ասվածը, թե՝ ոչ: Ալեն Սիմոնյանը խորհուրդ է տվել պատանիներին փնտրել հասկացող աչքեր եւ եթե տվյալ վայրում չկան այդպիսիք, ուրեմն ինչ-որ բան ելույթում այն չէ, եւ պետք է վերաձեւակերպել ասելիքը:

Աշակերտները բազում հարցեր են ուղղել համայնքային խնդիրների, օրենսդրական նախաձեռնությունների եւ ԱԺ նախագահի լիազորությունների մասին: Հարցեր են հնչել նաեւ պատանդի կարգավիճակում գտնվող ԼՂ-ի 120.000 հայերի ճակատագրի, կնքման դեպքում խաղաղության պայմանագրից սպասելիքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում մեր երկրի դիրքերի ամրապնդման ուղիների, տնտեսական բլոկում իրականացվող հեռանկարային քայլերին:

Возможно, это изображение 6 человек

Возможно, это изображение 13 человек, люди учатся, дерево и текст

Возможно, это изображение 1 человек

Возможно, это изображение 6 человек, люди улыбаются и текст

Возможно, это изображение 6 человек, люди учатся, дерево и текст

Возможно, это изображение 10 человек, люди учатся, дерево и текст

Возможно, это изображение 11 человек, люди учатся и кларнет

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 14.07.2025

SHANTNEWS

Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյան

14:57 14.07.2025

Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ եւ ընդլայնված խոսակցություն է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ ...

Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

14:51 14.07.2025

Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի հասունացումը և բերքահավաքը։ Սկսվել է ծխախոտի վերին տերևների առաջացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն ոռոգում։ Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի և եգիպտացորենի հասունացումը, շարունակվել է […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ

14:45 14.07.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները: Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել […] ...

Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

14:38 14.07.2025

Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 221 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 27 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական […] ...

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

14:23 14.07.2025

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ […] ...

BACK_TO_TOP