17:20 30.08.2023
ՀՀ վարչապետի հովանու ներքո հանրապետությունում առաջին անգամ անցկացված բանակային խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում հաղթանակ տանելու և գավաթին արժանանալու կապակցությամբ այսօր ՀՀ քննչական կոմիտեի թիմի 18 անդամների հետ հանդիպել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը իր և ամբողջ համակարգի անունից շնորհավորել է թիմի անդամներին՝ բանակային առաջին խաղերում ունեցած արժանապատիվ մասնակցության, ցուցաբերած թիմային բարձր ոգու և կազմակերպվածության և արձանագրած պատվաբեր արդյունքի համար։
Արգիշտի Քյարամյանը անցկացված բանակային խաղերը կարևորել է ոչ միայն պետական ծառայողների ֆիզիկական և հոգեբանական պատրաստության բարձրացման առումով, այլ նաև՝ մասնակից պետական մարմինների միջև համագործակցության խթանման, ուժային և իրավապահ մարմիններում ընդհանուր նպատակներին հասնելու կոլեկտիվ կամային որակներ զարգացնելու, թիմային հոգեբանություն կոփելու տեսանկյունից։ Նա համոզմունք է հայտնել, որ այդ հատկանիշները թիմի անդամները լավագույնս կօգտագործեն նաև իրենց աշխատանքային գործունեության ընթացքում, իսկ տարած հաղթանակը մոտիվացիոն խթան կդառնա Քննչական կոմիտեի ամբողջ համակարգի համար։
Հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ թիմի ղեկավար, ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է հիշարժան դրվագներ բանակային առաջի խաղերին թիմի նախապատրաստման, մասնակցության ընթացքից, ներկայացրել թիմի անդամների անհատական ներդրումը արձանագրած հաջողության մեջ։
Մասնավորապես՝ հրաձգություն «ՊՄ» ատրճանակից մրցաձևում ընդհանուր անհատական հաշվարկում 2-րդ մրցանակային տեղ է զբաղեցրել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ Վարդանուշ Արմենի Մակարյանը` արժանանալով արծաթե մեդալի և դրամական պարգևի, իսկ հրաձգություն «ԴԴՀ» ինքնաձիգից մրցաձևում 3-րդ մրցանակային տեղ է զբաղեցրել ՀՀ ՔԿ քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժնի պետ Մհեր Բադալյանը՝ արժանանալով բրոնզե մեդալի և դրամական պարգևի:
Կամո Սահակյանը շեշտել է, որ թիմի մյուս անդամներից յուրաքանչյուրի կողմից դրսևորվել է թիմին օգուտ բերելու նվիրում՝ առանձին դեպքերում՝ նաև առողջության հաշվին։
ՀՀ ՔԿ թիմի անդամները նաև կիսվել են խաղերից, մյուս մասնակից թիմերի անդամների հետ շփումներից իրենց տպավորություններով՝ հույս հայտնելով, որ Բանակային խաղերը գեղեցիկ ավանդույթ կդառնան հանրապետությունում։
15:18 14.07.2025
Բերդ համայնքի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
15:12 14.07.2025
Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և իր միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։ «Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Մեր կապերն ավելի սերտ են, քան […] ...
14:57 14.07.2025
Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ եւ ընդլայնված խոսակցություն է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ ...
14:51 14.07.2025
Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի հասունացումը և բերքահավաքը։ Սկսվել է ծխախոտի վերին տերևների առաջացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն ոռոգում։ Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի և եգիպտացորենի հասունացումը, շարունակվել է […] ...
14:45 14.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները: Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել […] ...