15:10 17.03.2018
«Մեզ մոտ 37 թիվն է: Ինձ կալանավորեցին այն բանի համար, որ ես ստատուս գրեցի ֆեյսբուքում ոստիկանների հագուստ հագած անասունների մասին: Եկան, տունը խուզարկեցին, զենք չգտան: Հետո ինձ բռնում են: Ասում եմ`խի՞ եք բռնել, ասում են`զենք են գտել տանը: Ասում եմ` ախր տանը ման են եկել, զենք չեն գտել, ինձ ասում են`դե տենցա գրած: Կարողա բակից դիակ գտնեն, ուրեմն պիսի ասեն, Ներսե՞սն է արել: Ասում են`պիտի գրես ժիրայրի վրա: Ի՞նչ գրեմ ժիրոյի վրա, երբ որ ես փոքր եմ եղել, ինքը իրա կյանքնա տվել, ու սենց գործը կարում են: Ու սենց երեխեքս մեծանում են առանց պապա»,- ասաց ամբաստանյալ Ներսես Պողոսյանն իր պաշտպանական խոսքում: Նա նորից կրկնեց, որ քննիչները ստիպել են «գրել» Սեֆիլյանի վրա: Պատասխանել է, որ «չի կարող նման ստորություն անել»:
«Ինձ շատ են տարել ոստիկանություն, հիշեցրել են, որ ախպերս արագ է քշում, բարեկամներ ունեմ: Մամաս ընկավ հիվանդանոց, իր ոտքով գնաց, չգիտես ինչի` հայտնվեց կոմայի մեջ: Ես անգամ չկարողացա գնամ տեսնեմ: Էդ ձևով չեն կարա նենց անեն, որ ես սուս մնամ: Երեխեքս մեծանում են առանց հոր: Իրանք ո՞նց են դուրս գալու իմ երեխեքի մեղքի տակից: Ես մեծացել եմ համ տան, համ փողոցի դաստիարակությամբ: Իրանք փողոցի դաստիարակություն չեն տեսել, չգիտեն, ինչ է նշանակում հայ տղամարդ: Ազգի հերոսներին բերել, նստացրել են ամբաստանյալների աթոռին: Կգնանք բերդ կնստենք, հա, հետո՞…բայց որ թուրքը եկավ, իրանք չեն գնալու կռվելու: Մեզ են ասելու:
Ես չեմ խնդրում մեղմ դատավճիռ, ես ուղղակի խնդրում եմ, որ դուք արդար դատեք»,-ասաց ամբաստանյալ Ներսես Պողոսյանն իր պաշտպանական ճառում:
Հիշեցնենք` Սեֆիլյանի ու մյուսների դատաքննությունը վերջնական փուլում է: Հնչում են պաշտպանական ճառերը:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...