18:38 29.08.2018
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։
Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով։ Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։
Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ վրացական երկաթուղին մեր փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, որի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա, հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
08:55 20.05.2025
Եմենի հութիները հայտարարել են իսրայելական Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները որոշել են ծովային շրջափակում սահմանել Իսրայելի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայֆա նավահանգիստում։ Այս մասին հայտնել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Զինված ուժերը որոշեցին կատարել ղեկավարության հրամանները Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման գործողություն սկսելու համար»,- ասել է նա Al Masirah հեռուստաալիքի եթերում, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ Սարիայի […] ...
08:45 20.05.2025
Էլինա Ավանեսյանը կլինի Ռաբաթի մրցաշարի առաջին համարըՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի Ռաբաթի WTA-250 կարգի մրցաշարին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Աշխարհի 38-րդ ռակետը կլինի մրցաշարի առաջին համարը։ Բացի Ավանեսյանից, մրցաշարին կմասնակցեն նաև Փեյթոն Սթիրնսը (ԱՄՆ, 42-րդ ռակետ), Մոյուկա Ուչիժիման (Ճապոնիա, 47-րդ ռակետ), Ալիսիա Փարքսը (ԱՄՆ, 51-րդ ռակետ), Կամիլիա Օսորիոն (Կոլումբիա, 55-րդ ռակետ) և այլ թինիսիստուհիներ։ Հայ թենիսիստուհին առաջին փուլի իր մրցակցին […] ...
08:40 20.05.2025
Ռուբիոն ասել է, որ Եվրոպան հակամարտություն է ցանկանումԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Հռոմ կատարած այցի ժամանակ լսել է գնահատականներ, որ Եվրոպան հակամարտություն է ցանկանում։ «Կարդինալներից մեկը, ում ես հանդիպեցի, մեզ համար շատ անսովոր ասաց, որ ամերիկայի նախագահը խաղաղություն է ուզում, և որոշ եվրոպացիներ անընդհատ կոչ են անում ռազմական գործեր սկսել, ասես աշխարհը գլխիվայր շուռ է եկել»,-ասել է Ռուբիոն Քենեդու կենտրոնի […] ...
08:30 20.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:21 20.05.2025
Սպերցյանի «Կրասնոդարը» մոտ է չեմպիոնությանըՌուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Օրենբուրգի» դեմ խաղում։ Հյուրերի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվել է 90-րդ րոպեին։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 64 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ 1 միավորով առաջ է մոտակա հետապնդող «Զենիթից»։ […] ...
08:16 20.05.2025
Հրդեհ Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներումՄայիսի 19-ին՝ ժամը 17:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 144 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։59-ին, […] ...