16:07 11.09.2023
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հայտնել է, որ փոփոխություններով առաջարկվում է կարգավորել օրենքի այն դրույթները, որոնք այլեւս չեն գործում:
Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը 2023 թվականի հունվարի 1-ից իր հաստիքներով ու գործառույթներով Կոմիտեի կազմից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի համակարգ: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է «Հարկային ծառայության մասին» օրենքի՝ քննչական ստորաբաժանմանը վերաբերող դրույթները ճանաչել ուժը կորցրած:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը զեկուցողից հետաքրքրվել է, թե վրացական պետհամարանիշներով մեքենաների հետ կապված ինչ փոփոխություն է նախատեսված, քանի որ լուրջ անհանգստություն կա հասարակության լայն շերտերի մեջ:
«Մարդիկ տասնյակ հազարներով վրացական մեքենաներ են ներմուծել Հայաստան եւ շահագործում են: Իրենց մոտ լուրջ անհանգստություն կա, քանի որ օրերս տեղեկություն ստացանք, որ ՊԵԿ-ը նոր օրենսդրական նախաձեռնություն է ուզում մտցնել, որով մարդիկ պետք է մաքսազերծեն այդ մեքենաները»,- ասել է պատգամավորը:
Արթուր Մանուկյանը հայտնել է, որ խոսքը, հավանաբար, թեթեւ մարդատար ավտոմեքենաների մասին է, որոնք ժամանակավոր՝ մինչեւ 1 տարով ներմուծվում են Հայաստան:
«Քանի որ մեզ մոտ գործող իրականությունը հետեւյալն է, որ անցնում է 365 օրը, եւ այդ մեքենաները շարունակում են մնալ Հայաստանում, հետեւաբար Կառավարությունում քննարկվում են հարցի լուծման մի շարք տարբերակներ: Այս պահին դեռեւս հասարակությանը ներկայացվելիք վերջնական առաջարկ չկա, այն քննարկման փուլում է: Ոչ թե խոսքը վերաբերում է այն մեքենաներին, որոնք ներմուծվել են եւ պետք է պարտադիր մաքսազերծվեն, այլ ՊԵԿ առաջարկությունը վերաբերելու է ընդամենն ապահովագրական ծածկույթը որպես ապահովում ներկայացնելու փոխարեն կանխիկ գումարով դեպոզիտ ներկայացնելուն»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը:
Նա նշել է, որ այդ ներմուծված ավտոմեքենաների համար չի վճարվում գույքահարկ ու բնապահպանական հարկ: Այդ մեքենաների համար ընդամենն ապահովագրական ծածկույթի տեսքով ներկայացվում է ապահովում, եւ դրանք շարունակում են շահագործվել ՀՀ-ում:
«Այս վիճակը կարգավորման կարիք ունի, եւ, հետեւաբար, Կառավարությունը ներկայումս քննարկում է հարցի լուծման այն ճանապարհը, որը կլուծի ե՛ւ պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցը, ե՛ւ մյուս խնդիրները»,- պարզաբանել է ՊԵԿ փոխնախագահը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Դավիթ Առուշանյանը:
18:45 14.07.2025
Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարելՍիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հրշեջ ջոկատների, ինչպես նաև թուրքական և արաբական տարբեր երկրների աջակցող խմբերի մասնակցությամբ ինտենսիվ մարման գործողությունների արդյունքում կասեցրել է Լաթաքիայի նահանգում անտառային հրդեհների տարածումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։ Հրդեհաշիջման խմբերը շարունակել են հրդեհներից տուժած բոլոր տարածքներում իրականացնել համապարփակ սառեցման գործողություններ՝ միաժամանակ հսկողություն հաստատելով այդ վայրերում։ Անտառային հրդեհները մոլեգնում էին […] ...
18:37 14.07.2025
Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 9-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանից «որովայնի առաջային և կողային պատի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել […] ...
18:30 14.07.2025
Վարչապետը ժամանել է ՓարիզՎարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Ելիսեյան պալատում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...
18:22 14.07.2025
Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ […] ...
18:14 14.07.2025
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար բերված սառնարանի միջից հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրերՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուզարկել են կալանավորված անձի համար բերված սառնարանը և սառցախցիկի դռան մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել 13 բջջային հեռախոս, 3 wi-fi սարք, 2 լիցքավորման լար, 2 բաժանորդային քարտ և անլար ականջակալ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել […] ...
18:06 14.07.2025
Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկումԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանմանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ […] ...