Առաջին ընթերցմամբ քննարկվել է հեռավար աշխատանքի կազմակերպման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+34.09 oC

Առաջին ընթերցմամբ քննարկվել է հեռավար աշխատանքի կազմակերպման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

16:27 12.09.2023

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում են հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ եւ ճկուն ընթացակարգեր, որոնցով գործատուները եւ աշխատողները կունենան ոչ նվազ բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ պահպանելով աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները, քան ֆիքսված աշխատատեղերում աշխատանքն է: Հաշվի առնելով տարբեր երկրների փորձը՝ նախագծով առաջարկվում է սահմանել «հեռավար աշխատանք» եզրույթը:

Սահմանվում է, որ հեռավար աշխատանքն աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունների կատարումն է՝ առանց աշխատանքի վայր ներկայանալու: Սեպտեմբերի 12-ին առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում հարցը ներկայացնելով՝ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Նրա պարզաբանմամբ հեռավար աշխատանք կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ աշխատանքի բնույթը թույլ է տալիս: Հեռավար աշխատանք իրականացնող աշխատողը պետք է հասանելի լինի գործատուի համար, այդ հանգամանքը կարգավորվելու է աշխատող-գործատու փոխադարձ համաձայնությամբ:

Հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռքբերման հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերյալ բոլոր հարցերը որոշվելու են գործատուի եւ աշխատողի գրավոր համաձայնությամբ: Կարգավորումները գործելու են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի գործատուների համար:

Նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել հանրային քննարկում, ուսումնասիրվել է միջազգային փորձը, առաջարկներ են ստացվել պատգամավորներից:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կավելանա հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումն աշխատանքներում: Փոխնախարարը հայտնել է, որ հեռավար աշխատանքն արդյունավետ է ե՛ւ աշխատողի, ե՛ւ գործատուի համար: «Երկու օրից ավելի տեւող հեռավար աշխատանքի արդյունավետությունը նվազում է»,-միջազգային փորձին անդրադառնալով՝ ասել է փոխնախարարը:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, անդրադարձել հեռավար աշխատանքի կազմակերպման միջազգային փորձին, քաղաքացիների որոշ մտահոգությունների: Պատգամավորը պարզաբանել է, որ հեռավար աշխատանքի անցումը չի կարող բացասաբար անդրադառնալ ստաժի վրա, ինչպես նաեւ այն չի կարող հիմք լինել աշխատանքից ազատման: Պատգամավորը հայտնել է, որ որոշ երկրների՝ հատկապես պետական կառույցներում հինգշաբթի եւ ուրբաթ կամ միայն ուրբաթ օրերին աշխատանքը կազմակերպվում է հեռավար ձեւաչափով, ինչի արդյունքում տնտեսվում է գազ, էլեկտրաէներգիա, ջուր եւ այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

19:00 14.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն: Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևորությունը, երկու կողմերը, ի թիվս այլ հարցերի, […] ...

ՌԴ ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՍԱՏՄ-ն հրավիրում է քննարկման

18:53 14.07.2025

ՌԴ ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՍԱՏՄ-ն հրավիրում է քննարկման

Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրում է քննարկման։ «Բոլոր ցանկացողներին առաջարկում ենք վաղը՝ հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, լինել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, հասցեն՝ Կոմիտաս 49/2։ Քննարկմանը կմասնակցի ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել

18:45 14.07.2025

Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել

Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հրշեջ ջոկատների, ինչպես նաև թուրքական և արաբական տարբեր երկրների աջակցող խմբերի մասնակցությամբ ինտենսիվ մարման գործողությունների արդյունքում կասեցրել է Լաթաքիայի նահանգում անտառային հրդեհների տարածումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։ Հրդեհաշիջման խմբերը շարունակել են հրդեհներից տուժած բոլոր տարածքներում իրականացնել համապարփակ սառեցման գործողություններ՝ միաժամանակ հսկողություն հաստատելով այդ վայրերում։ Անտառային հրդեհները մոլեգնում էին […] ...

Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

18:37 14.07.2025

Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 9-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանից «որովայնի առաջային և կողային պատի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել […] ...

Վարչապետը ժամանել է Փարիզ

18:30 14.07.2025

Վարչապետը ժամանել է Փարիզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Ելիսեյան պալատում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...

Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

18:22 14.07.2025

Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ […] ...

BACK_TO_TOP