19:42 29.08.2018
Օտար լեզուների դասավանդումը մեր դպրոցներում շատ ցածր մակարդակի վրա է, դասավանդումը սկսվում է 3-րդ դասարանից, շաբաթական երկու ժամով, դասագրքերի վիճակն էլ բավարար չէ: Այս մասին այսօր խոսել է մայրաքաղաքի դպրոցներից մեկի տնօրենը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ: «Հնարավոր չէ՞ արդյոք ունենալ օտար լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցներ»,- հարցրել է տնօրենը: Տնօրենն ասել է նաև, որ խորհրդային տարիներին կային օտար լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցներ: Դրանցից մեկն էլ ինքն է ավարտել, և այդ դպրոցները փայլուն գիտելիքներ էին տալիս:
Նախարարը նախ ճշտել է, թե ինչ օտար լեզու է սովորել տնօրենը, այնուհետև ընդունել է, որ դպրոցներում իսկապես շատ թույլ է օտար լեզի դասավանդումը, կան մեթոդաբանության և դասաժամերի բաշխման խնդիրներ: Եվ խնդիրը, խորացված ուսուցմամբ դպրոցներ ունենալով, չի լուծվի: Պետք է որակյալ դասավանդում և մասնագետներ ունենալ, «որովհետև ես վստահ եմ, որ այն տեքստը, որը դուք հիմա ասացիք հայերեն՝ լինելով խորացված ուսուցմամբ դպրոցի նախկին սան, չեք կարող էդ տեքստը ասել անգլերեն»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Տնօրենը հավաստիացրել է, որ վստահ կարող է ու շարունակել է միտքը անգլերեն, թե Հայաստանում օտար լեզուների խնդիրը շատ լուրջ է: Օրինակ, «եթե համեմատենք Վրաստանի հետ, ապա այնտեղ երեխաները առաջին դասարանից են սովորում օտար լեզու: Նրանք անվճար ստանում են բոլոր դասագրքերը: Ընդ որում՝ ամեն տարի այդ դասագրքերը նոր են»,- անգլերեն ասել է տնօրենը:
Նախարարը նկատեց, որ տնօրենն այլ տեքստ է ասում: Տնօրենը կրկին անգլերեն հավատացրեց, որ կարող է նաև նույնն ասել օտար լեզվով, պարզապես այն ինչ ասաց՝ մոռացել էր նշել հայերեն:
14:57 07.07.2025
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունըՀուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է […] ...
14:46 07.07.2025
Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […] ...
14:36 07.07.2025
Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումներըՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը հունիս ամսին կազմակերպել և անց է կացրել մի շարք ուսումնավարժանքներ և դասախոսություններ՝ շարունակելով զարգացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները, ինչպես նաև նպատակ ունենալով ձևավորել հիմնարար գիտելիքներ: Մասնավորապես՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում, «Երազ» բիզնես-կենտրոնում, «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ում, […] ...
14:28 07.07.2025
Քրեակատարողական ծառայողները ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոցՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։ Ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ […] ...
14:20 07.07.2025
Պեսկով. Ռուսաստանը հույս ունի պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետՄոսկվան ցանկանում է Բաքվի հետ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների մեջ և կարծում է, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք դեռևս կարծում ենք, որ տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին. Ռուսաստանը և Ադրբեջանը ամենամոտ գործընկերներն են, դաշնակիցներն ու երկրները, […] ...