Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկֆուրտում մասնակցել է Ներդրումային կառավարման ցուցահանդեսի բացման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+33.09 oC

Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկֆուրտում մասնակցել է Ներդրումային կառավարման ցուցահանդեսի բացման արարողությանը

17:24 14.09.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում մասնակցել է Ներդրումային կառավարման ցուցահանդեսի բացման արարողությանը։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Նա իր ելույթում համառոտ ներկայացրել է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշները, որոնք 2022 թ․ կազմել են 12.6%, իսկ 2023 թվականին առաջին կեսին՝ 10.5%։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ Նարեկ Տերյանն ընդգծել է Հայաստանի կարևորությունը տնտեսական և ներդրումային կամուրջների կառուցման տեսանկյունից։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի տնտեսական աճի հիմքում ընկած են արդյունաբերական ճյուղերի և ներդրումային միջավայրի բարելավումը։

Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտների զարգացումը, ինչպես նաև Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավումը։ Նարեկ Տերյանն անդրադարձել է նաև հայկական այն ընկերություններին, որոնք արդեն իսկ ձեռք են բերել համաշխարհային ճանաչում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

20:09 14.07.2025

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...

SHANTNEWS

20:00 14.07.2025

SHANTNEWS

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

19:54 14.07.2025

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակ

19:50 14.07.2025

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակ

Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […] ...

Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

19:46 14.07.2025

Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...

BACK_TO_TOP