20:35 17.09.2023
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ: Խնդիրներից 23-ը պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։
Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 1586 հրապարակում։
Աշխատանքային խմբի կողմից վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, այլ հասցեում հաշվառում ունենալուն, սակայն ընտրության օրն իրենց նախընտրած վայրում ընտրական իրավունքն իրացնելու խնդրին, անձնագիր չունենալու, դրա վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում այլ փաստաթղթով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, կացության կարգավիճակ ունենալու դեպքում ընտրացուցակներում տվյալների բացակայության պատճառով ընտրական իրավունքն իրացնել չկարողանալուն, տեղամասային ընտրական կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող (անկողնային հիվանդ, ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունեցող) անձանց ընտրական իրավունքի իրացմանը, Երևանում 6 ամսից պակաս հաշվառում չունենալու դեպքում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված լինելուն, քվեարկության կարգին և ընտրատեղամասի մատչելիությանը։
Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քվեախցիկների պատշաճ կահավորման, նույնականացման սարքերի տեխնիկական վիճակի հետ կապված առերևույթ խնդիրներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը, վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու առերևույթ դեպքերը։
Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքներ են ներկայացվել նաև ընտրատեղամասերի մատչելիության հետ կապված։
Պաշտպանի ներկայացուցիչները տեղում մշտադիտարկում են իրականացրել Երևանի 10-ը ընտրատեղամասերում՝ ուսումնասիրելով դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Արձանագրվել են մի շարք խնդիրներ՝
• տեսողական խնդիրներ ունեցող անձանց տրամադրվել են միայն բրայլյան գրեր, որոնց նրանք չեն տիրապետել, արդյունքում ստիպված են եղել դիմել օգնողներին,
• ընտրատեղամասերից մեկում մուտքի մոտ բացակայում էր թեքահարթակը, թեև ըստ ԿԸՀ համապատասխան ցուցակի, տվյալ տեղամասը համարվում է մատչելի և պետք է առկա լիներ թեքարթակ
• մշտադիտարկման ենթարկված բոլոր ընտրատեղամասերում թեքահարթակները կրել են ձևական բնույթ։ Ընտրատարածքների մուտքն ու ելքն ապահովող թեքահարթակները թեև առկա են եղել, սակայն շենքային պայմանները հարմարեցված չեն եղել հաշմանադամություն ունեցող անձանց կարիքներին․ վերելակի, տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ գծանմուշների և այլ հարմարեցումների բացակայություն
• որոշ ընտրական տեղամասերում արձանագրվել են լուսավորության հետ կապված խնդիրներ, ինչն ակնհայտ խոչընդոտ է երեկոյան ժամերին տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ընտրական իրավունքը իրացնելու համար
• որոշ ընտրատեղամասերում սայլակով տեղաշարժվող անձանց համար սեղաններին բարձրությունը և հեռավորությունը պատշաճ ապահովված չէր:
Օրվա ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն և գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...
19:54 14.07.2025
«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարելՄադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...
19:50 14.07.2025
ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակՀայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […] ...
19:46 14.07.2025
Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմԱշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...
19:39 14.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Նորաշեն, Բերդիկ, Ոստան, Վերին Արտաշատ, Ավշար, Արարատ բնակավայրերում և Արարատ քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...