Գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է աշխատանքների արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+32.09 oC

Գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է աշխատանքների արդյունքները

23:03 17.09.2023

Գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ ընտրական հանցանքների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մշտադիտարկման միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները:

Նշված ժամանակահատվածում, մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 7-ը եղել է մամուլի հրապարակում, 2-ը՝ սոցիալական ցանցերում կատարված գրառում, 4-ը՝ դիտորդական առաքելության, 4-ը՝ ֆիզիկական անձանց, 2-ը՝ ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից ներկայացված հաղորդումներ:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 22 հաղորդումներից 13-ը, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով:

Դրանցից՝

  • 6-ը վերաբերում են հավաքին մասնակցելուն հարկադրելուն,
  • 6-ը` ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն,
  • 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
    Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 22 հաղորդումներից 9-ն ուղարկվել են Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասու ստորաբաժանումներ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Դրանցից՝

  • 1 հաղորդում վերաբերել է քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն: Նշված հաղորդման կապակցությամբ, գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ` Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
  • 2 հաղորդում վերաբերել է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն: Նշված հաղորդումներից 1-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել:
  • 1-ը՝ քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն: Նշված հաղորդման կապակցությամբ վարույթ չի նախաձեռնվել:
  • 1 հաղորդում վերաբերել է բարեգործության արգելքը խախտելուն:
  • 2 հաղորդում վերաբերել է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն:
  • 1 հաղորդում վերաբերել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն:
  • 1 հաղորդում վերաբերել է այլ իրավախախտման:
    Այսպիսով, ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներից 3-ի հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել, իսկ 1 հաղորդման հիման վրա այսօր արդեն իսկ նախաձեռնվել է քրեական 1 վարույթ:

Նախաձեռնված քրեական վարույթով իրականացվում է նախաքննություն, քննության առարկա դարձած հանցավոր արարքների, քննությունների արդյունքների, դրանցով իրավապահ մարմինների կատարած բացահայտումների և քրեական հետապնդումների մասին հետագայում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:

Գլխավոր դատախազությունն առաջիկայում կներկայացնի նաև ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում ստացված հաղորդումների, ահազանգերի հիման վրա կատարված աշխատանքի արդյունքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

20:38 14.07.2025

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

20:32 14.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

20:25 14.07.2025

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

20:09 14.07.2025

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...

SHANTNEWS

20:00 14.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP