Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից . ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+31.09 oC

Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից . ՔԿ

17:22 21.09.2023

2023թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ընթացքում, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրան մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Քննչական, վարութային մեծածավալ գործողություններ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համագործակցությամբ համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում՝ պարզելու նշված զանգվածային անկարգությունների բոլոր հանգամանքները։

Նախական տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, Հանրապետության Հրապարակում անցկացված զանգվածային հավաքի ընթացքում հավաքի առանձին մասնակիցների կողմից հրապարակային կոչեր են հնչեցվել՝ անկարգություններ իրականացնելու վերաբերյալ։ Դրանից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները, այդ թվում՝ հիմնականում Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչներից կազմված խմբերով, կազմակերպված կերպով կուտակվել են ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ։ Չենթարկվելով հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված օրինական պահանջին՝ նրանք կազմակերպված կերպով սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ:

Մասնավորապես, խմբով հարձակում են գործել Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնց զուգահեռ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին սկսել են հարվածներ հասցնել ոտքերով և ձեռքերով, ինչպես նաև՝ նրանց և Կառավարության շենքի ուղղությամբ նետել կազմակերպված ձևով, պայուսակներով նախապես հավաքի վայր բերված և անկարգությունների մասնակիցներին բաժանված մեծաքանակ քարեր, տարբեր չափերի երկաթի կտորներ, այդ թվում նաև՝ հրապարակի ծառերի բները հանգուցող երկաթի կոնստուկցիաները։

Զանգվածային անկարգությունների ընթացքում վնասվածքներ են ստացել 3 ոստիկան և 6 քաղաքացի, որոնք բուժօգնության են դիմել մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։ Վնասվել են կառավարության շենքի դռների և պատուհանների ապակիները։

Զանգվածային անկարգություններին մասնակցության կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից, որոնցից 2-ը՝ անչափահասներ, 1-ը՝ այլ երկրի քաղաքացի, 9-ը՝ Արցախի, մյուսները՝ Հայաստանի բնակիչներ։ Ձերբակալվածներից 6-ը տարբեր հանցագործություններ կատարելու համար նախկինում դատապարտվածներ են։

Եվս մեկ մասնակից՝ բազմաթիվ գողությունների համար նախկինում դատապարտված, Հանրապետության Հրապարակից ձերբակալվել է՝ երկու դանակ կրելու կասկածանքով։

Դեպքի վայրի զննության արդյունքում առգրավվել են մեծաքանակ քարեր, շշեր, երկաթի կտորներ, ապակու կտորներ, այլ իրեր։

Ստացվել և ուսումնասիրվել են տասնյակից ավելի տեսանյութեր։ Դրանց արդյունքում արձանագրվել և անհատականացվել են ինչպես զանգվածային անկարգություններին մասնակցող կոնկրետ անձանց կողմից բռնությունների կատարման գործողությունները, այնպես էլ՝ ոստիկանական պատնեշի ուղղությամբ հարձակումից առաջ և դրա ընթացքում հավաքի կոնկրետ մասնակիցների կողմից բռնություններ, զանգվածային անկարգություններ իրականացնելուն ուղղված կոչեր հնչեցնելը։ Հետաքննության մարմիններին տրվել է վերջիններիս ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու հանձնարարություն։

Միջոցներ են ձեռնարկվում նաև՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ձերբակալելու ուղղությամբ։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասին

21:00 14.07.2025

Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ նախկինում հայտարարված «կարևոր» հայտարարության ժամանակ նշել է, որ «շատ դժգոհ է» Մոսկվայից։ «Եվ այսօր այստեղ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ լսեք, որ մենք շատ դժգոհ ենք Ռուսաստանից», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […] ...

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

20:46 14.07.2025

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 […] ...

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

20:38 14.07.2025

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

20:32 14.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

20:25 14.07.2025

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

BACK_TO_TOP