Մեկնարկել է ուսուցիչների՝ 2023 թվականի կամավոր ատեստավորումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+32.09 oC

Մեկնարկել է ուսուցիչների՝ 2023 թվականի կամավոր ատեստավորումը

16:00 23.09.2023

Մեկնարկել է ուսուցիչների՝ 2023 թվականի կամավոր ատեստավորումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ատեստավորման փուլի առաջին օրը՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի և ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման ավելի քան 15 կենտրոնում իրականացվել է օտար լեզուների՝ «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը: Կոտայքի մարզի Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում ուսուցիչների կամավորման ատեստավորման ընթացքին հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը շրջել է քննական սենյակներում և հաջողություն է մաղթել ուսուցիչներին՝ հույս հայտնելով որ նրանք դրական արդյունքներ կգրանցեն ու կհաղթահարեն ատեստավորումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ թեստերը մշակելիս ԳԹԿ-ն հնարավորինս հաշվի է առել նախորդ տարիներին ուսուցիչների կողմից բարձրացրած խնդիրները, որոնք վերաբերել են ինչպես բովանդակային, այնպես էլ՝ տեխնիկական հարցերին: Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ խնդիր է դրվել օտար լեզուների թեստային աշխատանքների համահավասարեցման, ինչը թույլ կտա բոլոր առարկաներից ունենալ հնարավորինս համաչափ բարդության թեստեր:

Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 6355 ուսուցիչ:

Կամավոր ատեստավորմանը մասնակցում են 1-12-րդ դասարանների բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները, այդ թվում՝ դասվարները, ինչպես նաև չաշխատող, բայց մանկավարժի կրթություն ունեցող, մանկավարժի պահանջներին համապատասխանող անձինք, որոնք կամավոր ատեստավորման արդյունքում, համապատասխան միավորներ ունենալու դեպքում, կարող են բարձրացված դրույքարափով և հավելավճարով աշխատանքի անցնել հանրակրթական ուսումնական հաստատություններում:

2023 թ. կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ կամավոր ատեստավորմանը մասնակցում են միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչները, որոնք «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն՝ չեն համապատասխանում նշված օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, ըստ որի նրանց մասնագիտական գործունեությունը դադարեցվելու է։ Սակայն կամավոր ատեստավորման դրական արդյունքի դեպքում նրանք կշարունակեն աշխատանքը որպես ուսուցիչ։ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչները կհամարվեն ատեստավորված՝ առանց հավելավճարի հատկացման և դրույքաչափի փոփոխության: 70-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դրույքաչափը կբարձրացվի և կտրվի համապատասխան տոկոսի չափով հավելավճար:

Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցում են նաև այն ուսուցիչները, որոնք անցյալ տարի մասնակցել են կամավոր ատեստավորման գործընթացին, սակայն չեն գրանցել բավարար արդյունքներ: 2023 թվականին այդպիսի շուրջ 700 ուսուցիչ է հայտ ներկայացրել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար: Նրանց համար ԿԳՄՍ նախարարությունը նաև վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել:

Վաղը՝ սեպտեմբերի 24-ին, տեղի կունենա «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Շախմատ» առարկաների ուսուցիչների ատեստավորումը։

Возможно, это изображение 9 человек, люди учатся и текст

Возможно, это изображение 6 человек и люди учатся

Возможно, это изображение текст

Возможно, это изображение больница

Возможно, это изображение 3 человека и люди учатся

Возможно, это изображение 2 человека

Возможно, это изображение 1 человек и учится

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

20:38 14.07.2025

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

20:32 14.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

20:25 14.07.2025

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

20:09 14.07.2025

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...

SHANTNEWS

20:00 14.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP