ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.3 oC

ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

16:40 26.09.2023

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասսիլիս Մարագոսին։

Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել։ Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության կազմավորման ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումները՝ նախարարն ընդգծել է այդ ուղղությամբ միջազգային գործընկերների աջակցությունը, կարևորել Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, որն արդեն իսկ մեկնարկել է։

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ արտակարգ և լիազոր դեսպան Վասսիլիս Մարագոսը կարևորել է իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը։ Նշելով համագործակցության մի շարք ուղղություններ՝ նա առանձնացրել է միգրացիայի և քաղաքացիության, պարեկային ծառայության, քաղպաշտպանության ոլորտները։

Նախարարն անվերապահորեն հաստատել է կարևորագույն նշանակություն ունեցող բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու պատրաստակամությունը։

Քննարկվել են նաև նախարարության ենթակա ծառայությունների` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, քաղհասարակության հետ փոխգործակցության, պարեկային ծառայության կազմավորման, կանանց ներգրավվածության, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

18:06 15.05.2025

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

SHANTNEWS

18:00 15.05.2025

SHANTNEWS

Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարները

17:54 15.05.2025

Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարները

Շվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի 2025 թվականի եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրերում նրան կօգնեն Ստեֆան դե Ալմեյդան և Յոնաս Էռնին, տեսաօգնականը կլինի Ֆեդայի Սանը (բոլորը` Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան նիդերլանդցի Սերդար Գյոզյուբյույուկն է։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունսի 8-ին՝ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում հունիսի 4-ին կկայանան […] ...

Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:50 15.05.2025

Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հինգշաբթի օրը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քոնիայի նահանգում՝ Թուրքիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է գրեթե 19 կիլոմետր խորության վրա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Անկարայում և հարակից քաղաքներում։ ...

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

17:44 15.05.2025

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

Անկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները, հայտնում է Anadolu պետական ​​գործակալությունը։ «Էրդողանի բանակցությունները Զելենսկիի հետ ավարտվել են մեկնարկից 2 ժամ 40 րոպե անց»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավարն ասել էր՝  սպասվում է, որ Էրդողանը կքննարկի ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումների բոլոր ասպեկտները՝ ընդգծելով Ուկրաինայում խաղաղ […] ...

Սրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը

17:38 15.05.2025

Սրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը՝ ընդգծելով արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումների, […] ...

BACK_TO_TOP