




18:43 27.09.2023
Հայաստան են ժամանել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները։
Այս պատասխանատու ժամանակահատվածում՝ սփյուռքահայ երիտասարդները, 2 շաբաթ գտնվելով Հայաստանում և ուսումնասիրելով հայրենիքի կարիքներն ու հնարավորությունները, կվերադառնան համայնքներ՝ շարունակելու իրենց առաքելությունն, այդ թվում` ներկայացնելով աշխարհին Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
Ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը:
Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 24-ին, որին մասնակցում են 22-35 տարեկան սփյուռքահայ 18 երիտասարդներ։ Նրանք Հայաստան են ժամանել Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Ռուսաստանից և հանդիսանում են համայնքի ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, համայնքային, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդի անդամներ:
Ողջունելով մասնակիցներին՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է վերջին օրերին ծավալված իրադարձություններին և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ կարևորելով սփյուռքահայ երիտասարդների դերը հավաստի տեղեկատվության տարածման գործում ինչպես հայկական սփյուռքի համայնքներում, այնպես էլ օտարերկրյա պետությունների հասարակական լայն շրջանակներում։ Զարեհ Սինանյանն իր երախտագիտությունն է հայտնել նաև երիտասարդներին, ովքեր այս դժվարին իրավիճակում եկել են Հայաստան՝ հայրենիքի կողքին կանգնելու և հանրօգուտ աշխատանք կատարելու ձգտումով։ Գլխավոր հանձնակատարը խոսել է նաև գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնց նպատակն է ամրապնդել Հայաստան-սփյուռք կապերը, ակտիվացնել սփյուռքյան համայնքների գործունեությունը, ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանն ավելի լավ ճանաչելու հնարավորություն, բացահայտել սփյուռքի ներուժը և ներդրումը Հայաստանի զարգացման գործում։
««Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը միտված է մոտեցնել սփյուռքը սփյուռքին, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և սփյուռքի երիտասարդներին միմյանց ճանաչելու հնարավորություն ընձեռել, ձևավորել սփյուռքահայ ակտիվ երիտասարդների ցանց՝ ի դեմս մեր դեսպանների, և ունենալ գրասենյակի երիտասարդ գործընկերներ համայնքներում»,- ընդգծել է Զարեհ Սինանյանը։
Ներկայացնելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի բովանդակային հիմնական ուղղությունները՝ ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը խոսել է ծրագրի հայաստանյան փուլի մասին։ «Հայաստանյան դասընթացն ունի տեսական և գործնական բնույթ։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հաստատություններ և հիշատակի վայրեր: Հետագայում իրենց համայնքներում մասնակիցները կիրականացնեն տեղեկատվական և համայնքային հանդիպումներ, միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, աշխատանք մեդիայի հետ»,- մանրամասնել է Գրետա Մնացականյանը:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...