16:21 28.09.2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը, չինական կողմի հրավերով, մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Լիանյունգան քաղաքում անցկացված Հանրային անվտանգության համագործակցության համաշխարհային ֆորումի 2023թ. համաժողովին։
Ֆորումի շրջանակներում քննարկվել են համաշխարհային և հանրային անվտանգության ժամանակակից մարտահրավերները, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման հեռանկարները։
Ազգային պատվիրակությունների ընդունելության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի հետ հանդիպել է ՉԺՀ հասարակական անվտանգության նախարար Վան Սյաոհոնգը, որի ընթացքում ընդգծվել է ֆորումի նշանակությունը աշխարհն ավելի անվտանգ դարձնելու համընդհանուր ձգտումների առումով։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպում է ունեցել նաև ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարի 1-ին տեղակալ Հու Գանլուի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը ծանոթացել են միմյանց կառույցների գործառույթներին, քննարկել ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության միջև համագործակցության ծավալման հնարավոր ուղղություններն ու հեռանկարները։
Երկուստեք ցանկություն է արտահայտվել ակտիվացնելու երկխոսությունը՝ իրավական փոխօգնություն ցուցաբերելու հարցում համագործակցության խորացման ուղղությամբ։ Կարևորվել է հատկապես կիբեռհանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ջանքերը համատեղելու, տեղեկատվության փոխանակման արդյունավետ կառուցակարգեր գործարկելու անհրաժեշտությունը։
Արսեն Այվազյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացված իրավական փոխօգնության վերաբերյալ բոլոր հարցումներին բարեկամ Չինաստանի իրավապահ մարմինների արձագանքը մշտապես եղել է օպերատիվ և որևէ հարցում անկատար չի մնացել, ինչը գործընկերության ծավալման և արդյունավետության լրացուցիչ վստահություն է ներշնչում:
Պարոն Հու Գանլուն գոհունակություն է հայտնել, որ ի դեմս ՀՀ ՔԿ նախագահի տեղակալի՝ Հայաստանը ևս մասնակցություն է ունենում համաշխարհային նշված ֆորումին՝ պատրաստակամություն հայտնելով ավելի առարկայական դարձնելու համագործակցության շրջանակներն ու ձևաչափերը, ինչի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...