Շրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը կնվազեցվեն. Կարեն Թամազյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Շրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը կնվազեցվեն. Կարեն Թամազյան

13:11 03.10.2023

Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները երեքն են. առաջինը` գործարքը հիմնավորող թղթային եղանակով դուրս գրվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրելու ամրագրումը, երկրորդը` փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հարկային հսկողության գործիքակազմի արդյունավետության բարձրացումն ու պատասխանատվության ամրագրումը եւ վերջինը` գույքի վարձակալության գործարքներ իրականացնող, սակայն հարկերը չհայտարարագրող ֆիզիկական անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների սահմանումը: Այս մասին հոկտեմբերի 3-ին կայացած ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի զեկուցման ժամանակ:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ապահովագրական գործակալները եւ ապահովագրական բրոքերները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ: Զեկուցողը նշել է, որ հարկային մարմինը չափագրումներ կարող է իրականացնել նաեւ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը պարզելու նպատակով:

«Հաշվի առնելով հարկային մարմնին բացառապես էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի եւ տեղեկությունների ներկայացման անհրաժեշտությունը` դեռեւս թղթային եղանակով կազմվող հաշվարկային փաստաթղթերի դուրս գրումը եւ դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը նույնպես կկատարվի էլեկտրոնային եղանակով: Շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու դեպքում կսահմանվի տուգանք` այդ ապրանքների ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով: Նույն խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը կկազմի ապրանքների ձեռքբերման գնի 50 տոկոսի չափ»,- նշել է ՊԵԿ փոխնախագահն ու հավելել, որ պատասխանատվություն կսահմանվի նաեւ այն դեպքում, երբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ստանա պետական գրանցում:

Կարեն Թամազյանի հավաստմամբ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել շրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը` իրականացնելով արդյունավետ հարկային վարչարարությունը, կարգավորել ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ կապված հարցերը, դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով, խրախուսել գույքի վարձակալության հանձնելու պայմանագրի գրանցումը, որի արդյունքում կնվազի գույքի վարձակալության ոլորտում առկա ստվերը:

Օրենքի նախագծի ընդունման պարագայում կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից:

Հարակից զեկույցով հանդես է եկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը: Նա տեղեկացրել է խորհրդարանականներին, որ հարցը քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

20:45 15.08.2025

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

Բելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

20:32 15.08.2025

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...

Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալ

20:16 15.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված կլինի, եթե Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի ասուլիսի հարցերին Անքորիջ մեկնելու ժամանակ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու համար։ Երբ հարցրել են, թե ինչ հանգամանքներում կարելի է գագաթնաժողովը հաջողված համարել, Թրամփը […] ...

SHANTNEWS

20:00 15.08.2025

SHANTNEWS

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

19:58 15.08.2025

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

19:55 15.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...

BACK_TO_TOP