Ինչո՞ւ է Ալիևը հրաժարվել Փաշինյանի հետ բանակցելուց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Ինչո՞ւ է Ալիևը հրաժարվել Փաշինյանի հետ բանակցելուց

22:28 04.10.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին մեկնել Իսպանիայի Գրանադա քաղաք, որտեղ պետք է կայանար Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը: Այդ մասին է հայտնում ադրբեջանական APA գործակալությունը։

Ո՞րն է Ալիևի հրաժարվելու պատճառը, իրականում ի՞նչ է նշանակում այդ այցի չեղարկումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Հիշեցնեմ՝ այդ հանդիպումը պետք է հնգակողմ լիներ, և միջնորդի դերում պետք է հանդես գային ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները: Եվ Բաքվի՝ այս հանդիպումը չեղարկելու պատճառաբանությունը հետևյալն է՝ մեջբերեմ. «Ֆրանսիայի դեստրուկտիվ հայամետ դիրքորոշումը և 2-րդը այն, որ Փարիզն ու Բեռլինը չեն համաձայնել, որ այս հանդիպմանը միջնորդի դերում հանդես գա նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը»:

Այս վերջին պատճառաբանությունն էլ ավելի զարմանալի է՝ հաշվի առնելով այն, որ բանակցությունների ոչ մի փուլում, համենային դեպս մեզ հայտնի չէ, որ Թուրքիայի որևէ մասնակցությունը քննարկված լինի:

Հետաքրքիր է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնպես չեղարկել է իր այցը Գրանադա, բայց այս դեպքում պատճառաբանել է, որ վատառողջ է: Ընդ որում՝ չի բացառվում, որ վատառողջ լինելու մասին այս պաշտոնական վարկածը իսկապես համապատասխանում է իրականությանը, քանի որ չեղարկվել են նաև Թուրքիայի մեջլիսում իշխող կուսակցության խորհրդարանական հանձնաժողովի այն հատուկ նիստը, որին պետք է մասնակցեր և ելույթ ունենար նաև Էրդողանը:

Միգուցե չի բացառվում, որ Ալիևը հաշվի է առել այն, որ Գրանադայում չի լինելու իր «ավագ եղբայրը», իսկ առանց վերջինիս, իր դիրքերն ավելի թույլ են լինելու և դա ևս հաշվի է առել որոշումը կայացնելիս:

Այս հարցում մեզ համար կա երկու լուր, և ինչպես ասում են՝ մեկը լավ, մյուսը՝ վատ. լավ լուրը մեզ համար այն է, որ ակնհայտ է դառնում, որ Բաքվի վրա եվրոպացիների կողմից իսկապես լուրջ ճնշում է գործադրվում, այսինքն՝ Ալիևի դուրը չի գալիս այն հունը, որով զարգանում են բանակցությունները: Բեռլինում, Փարիզում, Բրյուսելում գիտակցում են, որ անհրաժեշտ է Ալիևին իր տեղը ցույց տալ և սահմանափակել ու ճնշում գործադրել:

Դե իսկ վատ լուրը մեզ համար այն է, որ Ալիևը դեռևս ունի այդ ճնշմանը դիմանալու ռեսուրս։

Այս հարցում Ալիևը զգում է Անկարայի և Մոսկվայի աջակցությունը, չեմ կասկածում, որ այս հանդիպումը չեղարկելու որոշումը Ալիևը առնվազն համաձայնեցրել է Մոսկվայի հետ, չի բացառվում նաև այն, որ այս որոշում պարտադրված է եղել Մոսկվայի կողմից»,-ասել է Երկանյանը:

Ի՞նչ զարգացումներ սպասել բանակցություններում: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. Պուտին

12:07 21.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. Պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...

SHANTNEWS

12:00 21.06.2025

SHANTNEWS

ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. Միրզոյան

11:59 21.06.2025

ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...

Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

11:47 21.06.2025

Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

Հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...

Արաղչին հայտնել է, թե որ դեպքում Իրանը պատրաստ կլինի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա

11:30 21.06.2025

Արաղչին հայտնել է, թե որ դեպքում Իրանը պատրաստ կլինի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա

Թեհրանը պատրաստ կլինի պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին, եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում: «Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կձեռնարկի պատասխան հարվածներ, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող […] ...

Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին

11:13 21.06.2025

Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին

Իսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...

BACK_TO_TOP